Գինեսի ռեկորդակիր Տաթևի ճոպանուղին մարտի 1-ից աշխատում է ամենօրյա գրաֆիկով` ժամը 10.30-ից մինչև 16.30: Նախկինում, ձմեռային սեզոնով պայմանավորված, միայն շաբաթ-կիրակի էր աշխատում:
Հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս ամեն օր աշխատելու:
Ի դեպ, ըստ ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի, այցելուների թվի աճ է նկատվել այս ամսին:
«Դա կապված է միջպետական ու համայնքային ճանապարհների բաց լինելու հետ: Այս պահին ճոպանուղին արդեն իսկ ձմեռային ռեժիմից անցնում է ամառայինի, ու հավաստիացնում եմ, տեխնիկական խնդիրներ չկան: Օրական մոտ 1000 ուղևորի կարող ենք սպասարկել»,-ասաց Տ.Ղազարյանը:
5700 մետր երկարությամբ ճոպանուղու մեկ ուղղությամբ ճանապարհը 11 րոպե է: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կարող է երթևեկել մեկական տրամվայ-վագոն՝ մինչև 25 ուղևորով:
Տաթև-Հալիձոր երթուղին արժե 2000, իսկ հետադարձ ուղղությունը ներառյալ՝ 3000 դրամ։
Հարակից 6 գյուղերի՝ Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Խոտի, Շինուհայրի, Տանձատափի բնակիչները հնարավորություն ունեն օրվա մեջ մեկ անգամ ճոպանուղով երթևեկել անվճար։
«Գյուղացիները ճոպանուղին որպես տրանսպորտային միջոց են օգտագործում, հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին են օգտվում՝ աշխատանքի գնալիս և վերադառնալիս»,-ասում է Տիգրան Ղազարյանը:
Ի դեպ, շահագործման օրվանից՝ դեկտեմբերի 23-ից մինչև օրս Տաթևի ճոպանուղին 10 հազար ուղևոր է ունեցել:

Комментариев нет:
Отправить комментарий