Խախտված իրավունքի վերականգնման հարցով քաղաքացին ստիպված է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը պայմանավորված է այն իրավական կարգավորումներով, որոնք այսօր կան Հայաստանում: Այսօր՝ մարտի 10-ին Քրեական դատավարության նոր հայեցակարգի քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` այս հրամայականն է պատճառը, որ այժմ մշակել է Քրեական դատավարության նոր հայեցակարգ:
Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, այդ ոլորտում բարեփոխումները իրական դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ` Քրեական դատավարության նոր օրենսգիրք եւ այդ օրենսգրքին համապատասխանող ինստիտուցիոնալ լուծումներ: Ըստ նրա`պետք է լիազորություններ տալ այնպիսի ինստիտուտի, որի շրջանակներում հնարավոր կլինի երաշխավորել իրավունքի գերակայությունը:

Комментариев нет:
Отправить комментарий