17 мар. 2011 г.

Մարտի 19-ին լուսինը երկրագնդից կլինի ռեկորդային կարճ տարածության վրա

Այս տարվա մարտի 19-ին լուսինը շատ մոտ կլինի երկրագնդին: Վերջին անգամ երկրագնդի արբանյակն այսքան մոտ է եղել 1992 թ.: Հեռավորությունը կլինի 356.5 հազար կմ: Որոշ գիտնականներ պնդում են, որ այս երևույթը երկրագնդին սպառնում է բնական նոր աղետներով:

Daily Mail-ը գրում է, որ ինտերնետում հայտնվել են մի շարք մտահոգող մեկնաբանություններ և կանխատեսումներ, համաձայն որոնց, լուսնի մոտ լինելը կհանգեցնի երկրագնդի կլիմայի փոփոխությանը, որն իր հերթին կհանգեցնի մի շարք երկրաշարժերի և հրաբխային ակտիվության ամբողջ աշխարհում:

Նախորդ անգամներին, երբ լուսինը շատ է մոտեցել երկրագնդին` 1955, 1974, 1992, 2005 թթ., գիտնականներն ու մասնագետներն արձանագրել են եղանակային վատ պայմաններ, որոնք հանգեցրել են աղետների` երկրաշարժ և ցունամի Ինդոնեզիայում (2005 թ.), իսկ Թրեյսի ցիկլոնը ամբողջությամբ ավերել էր ավստրալիական Դարվին քաղաքը (1974 թ.):

Սակայն այս կանխատեսումները հերքում են մի քանի այլ հեղինակավոր գիտնականներ: Օրինակ՝ Ռադիոաստղագիտության միջազգային կենտրոնից Փիթ Ուիլլերը ասել է, որ ոչ մի անոմալ երույթի սպասել պետք չէ. «Իհարկե, երկրաշարժեր և հրաբուխների ժայթքումներ կլինեն, սակայն դրանք ավելի հաճախ չեն լինի, քան նախորդ տարիներին: Ուղղակի մակընթացության աստիճանը սովորականից բարձր կլինի»,- ավելացրել է նա:

Թե ով ճիշտ կլինի այս կանխատեսումներում, կպարզվի մի քանի օրից: Սակայն ակնհայտ է, որ հատկապես ինտերնետ կայքերն են, որ փորձում են այս հարցը սրել` լրացուցիչ այցելություններ ապահովելու համար:
                                                                                                                        1in.am

Комментариев нет:

Отправить комментарий