18 мар. 2011 г.

Անվճար զանգեր Beeline ցանցում` խոսակցության երկրորդ րոպեից հետո

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) մեկնարկում է «Շրջապատ» նոր կանխավճարային սակագնային փաթեթը, որը թույլ է տալիս բաժանորդին Beeline բջջային ցանցի ներսում խոսակցության երկրորդ րոպեից հետո շփվել անվճար: Ելքային զանգի առաջին 2 րոպեները հաշվարկվում է 19.99 դրամ/րոպե սակագնով, իսկ հաջորդող րոպեները` 0 դրամ/րոպե:

«Նոր սակագնային փաթեթն ավելի հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են երկար խոսել: Հաճախորդը կարող է չմտածել խոսակցության տեւողության մասին, քանի որ նա վճարում է միայն առաջին երկու րոպեի համար», - նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շրջապատ» փաթեթի ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline ֆիքսված ցանց եւ ՀՀ այլ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline բջջային ցանց կազմում է 9 դրամ, իսկ դեպի այլ բջջային ցանցեր, այդ թվում միջազգային` 20 դրամ: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել “Շրջապատ” ՍՓ-ին` պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 500 դրամ է:
                                                                                                                          News.am

Комментариев нет:

Отправить комментарий