Հայաստանի վարչական դատարանը հետ է վերադարձրել «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։
ՀԿ-ները դատարանից պահանջում էին ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել` Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել: Իր որոշումը դատարանը պատճառաբանել է նրանով, որ հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ այն մասին, որ բնապահպանության նախարարությունը գործողություն չի կատարել։
ՀԿ-ների փաստաբան Լեւոն Օհանյանի կարծիքով՝ կայացված որոշումն անհիմն է, քանի որ վարչական դատարանը պարզապես անտեսել է բնապահպանության նախարարության կողմից տրված հարցումների պատասխանները։
«Նորից դեմ ենք առնում անօրինականության պատնեշին, նորից տեսնում ենք Օրհուսի կոնվենցիայի դրույթների տապալումը Հայաստանում»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը եւ ավելացրեց, որ չեն համակերպվելու դատարանի այդ որոշման հետ: ՀԿ-ները բողոքարկելու են ՀՀ Վարչական դատարանի որոշումը:

Комментариев нет:
Отправить комментарий