Անկանոն սնունդը նպաստում է օրգանիզմում զանազան հիվանդությունների առաջացմանը: Դրանցից մեկն էլ երիկամներում քարերի առաջացումն է: Մասնագետների ուսումնասիրություններով պարզվել է, որ մրգային հյութերում պարունակվող ցիտրատը դանդաղեցնում է երիկամներում քարառաջացման պրոցեսը: Դրա կանոնավոր կիրառումը լրիվ կասեցնում է պրոցեսը:
Մեծ քանակությամբ ցիտրատ կա կիտրոնում: Կիտրոնի բնական հյութով պատրաստված լիմոնադով Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնում փորձել են բուժել միզաքարային հիվանդությունները, և արդյունքներն ուրախացնող են:
1 կիտրոն, 2-3 թ.գդալ շաքարավազ, 0,5 լ եռացրած ջուր:
Պատրաստման եղանակը
Կիտրոնից անջատել կեղևը, հյութը քամել, հեռացնել կորիզները: Կեղևը, հյութն ու շաքարավազը խառնել իրար, ապա եռման ջրի հետ: Թրմել մեկ ժամ, հետո հեռացնել կեղևը (հակառակ դեպքում լիմոնադը դառը համ կունենա): Ըմպելիքը կարելի է վայելել ցանկացած ջերմաստիճանում: http://ankakh.com
Մեծ քանակությամբ ցիտրատ կա կիտրոնում: Կիտրոնի բնական հյութով պատրաստված լիմոնադով Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնում փորձել են բուժել միզաքարային հիվանդությունները, և արդյունքներն ուրախացնող են:
Բժիշկները նշում են, որ միզաքարային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար պետք է բացառապես բնական լիմոնադ լինի, այսինքն` նոր ճզմած կիտրոնահյութով պատրաստված : Սակայն, հիվանդությունն ընդմիշտ բուժել չեն կարողացել, քանի որ մի անգամ առաջանալով` քարերը կրկին ու կրկին ի հայտ գալու հատկություն ունեն: Ուստի բոլոր բուժված հիվանդներին խորհուրդ է տրվում հաճախակի կիրառել թարմ կիտրոնահյութով պատրաստված լիմոնադ:
Բաղադրությունը`
Բաղադրությունը`
1 կիտրոն, 2-3 թ.գդալ շաքարավազ, 0,5 լ եռացրած ջուր:
Պատրաստման եղանակը
Կիտրոնից անջատել կեղևը, հյութը քամել, հեռացնել կորիզները: Կեղևը, հյութն ու շաքարավազը խառնել իրար, ապա եռման ջրի հետ: Թրմել մեկ ժամ, հետո հեռացնել կեղևը (հակառակ դեպքում լիմոնադը դառը համ կունենա): Ըմպելիքը կարելի է վայելել ցանկացած ջերմաստիճանում: http://ankakh.com
Комментариев нет:
Отправить комментарий