28 мая 2011 г.

Վեց միլիոն մարդ 2011 թվականին կմահանա ծխելու հետեւանքով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա` մայիսի 31-ի նախօրեին, հրապարակել է զեկույց, համաձայն որի` այս տարի ծխախոտի օգտագործման հետեւանքով շուրջ 6 միլիոն մարդ կմահանա, իսկ նրանցից 600 հազարը կլինեն պասիվ ծխողների դերում: Եթե չձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ, ապա 2030 թվականին ծխելը տարեկան 8 միլիոն մարդու կյանք կխլի:

Եթե 20-րդ դարում ծխախոտային համաճարակը խլել է 100 միլիոն մարդու կյանք, ապա 21-րդ դարում ներկա միտումների պահպանման դեպքում ծխախոտը կխլի 1 միլիարդ մարդու կյանք, գուժում է Կազմակերպությունը:

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը այս տարի կնվիրվի ծխելու դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային համաձայնագրին:                                                  news.am

Комментариев нет:

Отправить комментарий