27 мая 2011 г.

Էլի կարկուտ ու վնաս

Մինչ հաշվարկվումեն մայիսի 22-ին ուժեղ կարկտահարության հասցրած վնասները,մայիսի 27-ին մոտ 15 րոպե կարկուտ տեղաց մարզի 5 համայնքներում: Առավել տուժել են Նորաշենիկ, Շրվենանց, Առաջաձոր, Ձորաստան,՚ Ներքին Խոտանան գյուղերը: Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանի պատմելով, սելավի հետևանքով հարևան՝ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ն. Խոտանանի ավազահանքերից ավազը հասել է Առաջաձոր: Կարկուտը քանդել է կարտոֆիլի ցանքսերը, գյուղացիները դույլերով կարտոֆիլ են հավաքել: 

Նորաշենիկցի Մելսիկ Ղազարյանի խոսքով էլ՝ նա վախեցել է անասունների համար:”Էդ հեղեղին ու կարկուտին վազեցի գոմ, ասի տավարիս բան չդառնա, սոված մնանք”,-ասում է նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ:
Մասնավորապես, Ուժանիսհամայնքի գյուղատնտեսությանը հասցրած վնասը կազմում է 40 %, Մեղրուտարածաշրջանի Վահրավար գյուղը 4 մլն դրամի վնաս է կրել, նույնքան վնաս էհաշվարկվել նաեւ Սյունիք գյուղում: Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղումկարկուտի հասցրած ընդհանուր վնասը կազմում է 25-30%, 40%-ի չափովտուժվել է Եղվարդ գյուղի գյուղատնտեսությունը:

 Խդրանց գյուղումգյուղատնտեսությունը տուժել է ամբողջովին, գյուղացիները նույնիսկ 1 կգ բերքիհույս էլ չունեն: Նշենք, որ այստեղ 45 րոպե կարկուտ է տեղացել ու ամնե ինչ հողին է հավասարվել:                                                                                          Արմեն Դավթյան

Комментариев нет:

Отправить комментарий