27 мая 2011 г.

Սուրճը պաշտպանում է շաքարախտից

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը պաշտպանիչ նշանակություն ունի 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար, որը այդ հիվանդության ամենատարածված ձևն է։ Սակայն դրա պատճառը գիտնականներին չէր հաջողվում բացահայտել։
Այժմ Լոս–Անջելոսում Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները սուրճի պաշտպանիչ հատկություններում հայտնաբերել են հնարավոր մոլեկուլային մեխանիզմ, հաղորդում է GlobalScience.ru–ն։

Գիտնականները պարզել են, որ սուրճի օգտագործումը բարձրացնում է սպիտակուցների պլազմային մակարդակը (SHBG), որը կարգավորում է օրգանիզմում սեռական հորմոնների՝ տեստոստերոնի և էստրոգենի կենսաբանական գործունեությունը։ Երկար ժամանակ համարվում էր, որ հենց այդ հորմոնները կարևոր դեր ունեն երկրորդ տիպի շաքարախտի զարգացման մեջ։

Հետազոտությանը մասնակցել է 359 առողջ և նույն քանակով շաքարախտոց հիվանդ կին։ Պարզվել է, որ օրական 4 գավաթ սուրճ խմող կանանաց մոտ SHBG–ի մակարդակն ավելի բարձր է սուրճ չխմողների համեմատությամբ, և նրանք 50%–ով ավելի քիչ են հակված այդ հիվանդությանը։                                                                           http://med-practic.com

Комментариев нет:

Отправить комментарий