Իսրայելի ամենատարեց բնակիչներից մեկը, ով 110 տարեկան է և հիվանդության պատճառով կորցրել է քիթը, պլաստիկ վիրաբուժության շնորհիվ վերականգնել է դեմքի այդ մասը:
Մեյր Կորների քիթը հեռացրել էին մի քանի ամիս առաջ՝ չարորակ նորագոյացության հետևանքով: Նրա քիթը վերականգնելու համար վիրաբույժներն օգտագործել են դեռևս 15-րդ դարի Հնդկաստանում հայտնի վիրահատական մեթոդը. հիվանդի քիթը վերականգնվել է դեմքի ճակատային հատվածի մաշկից վերցրած կտորով:
Տեղային անզգայացմամբ իրականացված վիրահատությունը տևել է ընդամենը մեկ ժամ:
«Քթի պլաստիկ վերականգնումն իսկական մարտահրավեր է: Բայց այժմ՝ վիրահատությունից մի քանի օր անց նրա արտաքինն այնպիսին է՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել»,-ասել է Կորներին վիրահատած բժիշկ Իցհակ Ռամոնը: Tert.am

Комментариев нет:
Отправить комментарий