18 сент. 2011 г.

Ընդամենը մեկ խնձորը կփրկի ինսուլտից

Ինչպես կարծում են դիետոլոգները, ամեն օր ընդամենը մեկ խնձոր ուտելը կարող է զգալիորեն փոխել մարդկանց կյանքը: Այն նվազեցնում է ինսուլտ ստանալու հավանականությունը նրանում կվերցետին միացության առկայության շնորհիվ: Այս մասին գրում է The Telegraph-ը: Վագենինգենի համալսարանի հոլանդացի գիտնականների փորձին մասնակցել է 20 հազար մարդ:

Նրանք պարզել են, որ կվերցետինը հանում է բորբոքային երևույթները:

Նշվում է, որ բորբոքումները հանգեցնում են անոթների պատերի կարծրացման և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Խնձորի պարունակությունը դա կանխում է: Փորձին մասնակցածների շրջանում գրանցվել է ինսուլտ ստացածների թվի կրճատում:

Մասնագետները նշել են, որ ինսուլտի վտանգը կրճատվել է 9%-ով օրական 25 գրամ խնձոր կամ տանձ ուտելու դեպքում.

«Եթե հաշվի առնենք, որ ամեն մի խնձորը կշռում է 100-125 գրամ, ապա ինսուլտ ստանալու հավանականությունը կրճատվում է 36-45%-ով»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար Լինդա Ուդե Գրիպը:                                                           drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий