18 сент. 2011 г.

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը կներկայացնի Դալիթան (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ում այս տարի Հայաստանը կներկայացնի Դալիթան «Welcome to Armenia» երգով։ Նա ընտրվեց այսօր՝ ժյուրիի և հանդիսատեսի համատեղ որոշմամբ՝ 50% պրոֆեսիոնալ ժյուրիի և 50% sms քվեարկության արդյունքներով։ Մյուս բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր։

Այս փուլին մրցակցում էր 16 մասնակից՝ «Ռազմիկ և ընկերներ» խումբը «Սիրում եմ քեզ» երգով, Միլենա Վարդանյանը «Ստոպ» երգով, Մարիա Ենոքյանը՝ «Նոր երգ», Պետրոս Ղազարյանը՝ «Իմ երազանք», «Նինելա Մխիթարյանը՝ «Նոտաների աշխարհում», Տաթև Ենգիբարյանը՝ «Հայերեն», «Դո ռե մի» խումբը՝ «Dance with me», Նադեժդա Սարգսյանը՝ «Tik Tak», «Ալլեգրո» խումբը՝ «Բնության հրաշքներ», Մերի Արզումանյանը՝ «Պարի ռիթմեր», Մոնիկա Նավասարդյանը՝ «Սլացիկ քամի», Դալիթան՝ «Welcome to Armenia», Անահիտ Հակոբյանը՝ «Բալետ», Սոնա Գյուլխանյանը՝ «Թող որ երգն իմ այս…», Միլլին՝ «Milli-on», Վահագն Գրիգորյանը՝ «Մեր բակը» երգերով։Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի ամենահեղինակավոր մրցույթն անցկացվելու է Երևանում դեկտեմբերի 3-ին. «Եվրատեսիլ 2010»-ի հաղթողն է արցախցի Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով։

                                              tert.am

Комментариев нет:

Отправить комментарий