15 мая 2011 г.

Այսօրվա հայկական ընտանիքի մոդելը եվրոպականի ու ավանդականի պատվաստ է. գյումրեցի հոգեբան

Այսօր մենք չունենք հայկական ընտանիքի մոդել, այսօրվա մոդելը եվրոպականի ու ավանդական հայկականի պատվաստ է: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով անրադառնալով հայ նորօրյա ընտանիքի հոգեբանական կողմին, ասել է Գյումրիում գործող հոգեբան Աշոտ Հակոբյանը, նկատելով, թե հայկական ավանդական ընտանիքում սիրում են կառավարել որպես փոքրիկ պետություն: Սա, ըստ հոգեբանի, բացատրվում է պետական կառավարման ապարատի նկատմամբ վստահության պակասով:

Եվրոպական տարրերի ազդեցությունը զգալի է եւ այն ունի թե’ բացասական, թե’ դրական կողմեր: Ըստ մասնագետի, եվրոպական ընտանիքի մոդելը Հայաստանում չի գործի նույնությամբ, քանի որ կա մտածելակերպի տարբերություն:

«Դրսում մարդիկ անկախ են ընտանիքից, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ սոցիալական այլ միավորներ կան, որ զարգացած են: Քաղաքացիական հասարակության զարգացմամբ պայմանավորված ընտանեկան կապերը թուլացած են, մեզ մոտ որքան էլ զարգանա քաղաքացիական հասարակությունը, չի թուլանա ընտանեկան հարաբերությունները, քանի որ մեր մենթալիտետն է այդպես»,-ասել է հոգեբանը:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են Հայաստանում ամուսալուծությունների թվի աճի պատճառները, հոգեբանը նկատել է. «Սոցիալականը: Մարդիկ հեռանում են երկրից. չվայելելով պետության հովանավորությունը, նրանք հովանավորություն են փնտրում դրսում` նախ աշխատանքի, ապա կանանց միջոցով ու ավելանում է միայնակ մայրերի վիճակագրությունը Հայաստանում»:                                  news.am

Комментариев нет:

Отправить комментарий