15 мая 2011 г.

Արթուր Աբրահամը պարտվեց Անդրե Ուորդին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում մենամարտեցին սուպերմիջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը եւ միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ Ուորդը` 120:108, 118:110, 118:111: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ուորդը շարունակում է մնալ անպարտելի պրոֆեսիոնալ ռինգում:          news.am

Комментариев нет:

Отправить комментарий