15 мая 2011 г.

Եվրատեսիլ

Կգնա՞ն արդյոք հայերը Բաքու

Մայիսի 14-ին Դյուսելդորֆում կայացած “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչում 221 միավորով հաղթանակը տոնեց Ադրբեջանի Էլ եւ Նիկի դուետը` “Վախեցած վազելիս” երգով: Հաղթող երկրին 12 առավելագույն միավոր տվողներից էին Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան:



2011-ի “Եվրատեսիլ”-ում երկրորդ հորիզոնականը 189 միավորով զբաղեցրել է Իտալիան, երրորդ տեղում է Շվեդիան` 185 միավորով, չորրորդը Ուկրաինան է, լավագույն հնգյանը եզրափակում է Դանիան:

Հայաստանը 12 առավելագույն միավորը տվեց Ուկրաինային, 10-ը` Վրաստանին, 8 միավորն էլ` Ռուսաստանին: Մեր երկիրը ներկայացնող երգչուհի Էմմին չէր հաղթահարել կիսաեզրափակիչը եւ ելույթ չունեցավ եզրափակչում:

Երգի միջազգային մրցույթում Հայաստանը “Boom-Boom” երգով ներկայացնող Էմմին
“Եվրատեսիլ 2012”-ը, մրցույթի կանոնների համաձայն, կկայանա Ադրբեջանում: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը “Եվրատեսիլում” մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչն է, պետք է բավականին արագ որոշում կայացնի, մասնակցելու է արդյոք Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին: Եվ արդյոք կգտնվի՞ Հայաստանում մի արտիստ, ով խիզախություն կցուցաբերի եւ ելույթ կունենա Բաքվում բազմաթիվ ադրբեջանցիների առջեւ: Եվ վերջապես, արդյո՞ք սա հրաշալի առիթ չէ հակառակորդի երկրում, բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար հնչեցնել իսկապես ազգային մի ստեղծագործություն: Bravo.am-ը խոստանում է առաջիկա օրերին զրուցել այյս թեմայի շուրջ հայ արվեստագետների եւ շոու-բիզնեսի գործիչների հետ:


                                                                                                 BRAVO.am

Комментариев нет:

Отправить комментарий