28 июн. 2013 г.

«ԱրմենՏել» ՓԲԸ առաջարկում է աշխատանք

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ)` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ «Վաճառքի ուղղության ղեկավար, Հարավային տարածքային կենտրոն, ք. Գորիս» և «Տարածքային մասնագետ, ք. Գորիս (Հարավային տարածքային կենտրոն)»-ի թափուր աշխատատեղերի համար:

Աշխատանքների մասին առավել մանրամսն ինֆորմացիա կարող եք ներբեռնել այստեղ՝ վաճառքի ուղղության ղեկավար, տարածքային մասնագետ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: Կոնտակտային համարներ` 010-290134, 010 29 01 41, +374284 2 63 12:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Հայտերն ընդունվում են մինչև 2013թ. հուլիսի 22-ը: 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am

Քաղաքի օրը

Լուսանկարը՝ Մարիամ Մաթևոսյանի


25 июн. 2013 г.

Քաղաքի օրը

Լուսանկարը՝ Շուշան Օհանյանի

ԱՇԽԱՏԱՆՔ ՏԵՔՍՏԻ ՀԵՏ | 25 խորհուրդ գրողներից

1.Այն մասին, որ պարզապես անհրաժեշտ է նստել և գրել
Ծրագրավորելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտ է պարզապես գրել: Հարցը նրանում է, որ պետք է գրել ու ոչ թե երազել գրելու մասին: Սա է միակ ճանապարհը սեփական ոճ ստեղծելու:

Ֆիլլիս Դորոտի Ջեյմս՝ անգլիացի գրող, «ժամանակակից Ագաթա Քրիստի»

2. Այն մասին, որ անհրաժեշտ է սկսել ավելի վաղ, քան դուք պատրաստ կլինեք

Որքան ավելի երկար ենք այս ու այն կողմ անում՝ «պատրաստ լինելու համար», այնքան ավելի ու ավելի շատ էներգիա ենք կորցնում: Մեր ներքին Դիմադրությանը դուր է գալիս, երբ հապաղում ենք, չափազանց երկար պատրաստվում: Եվ, ի պատասխան, անհրաժեշտ է պարզապես առաջ նետվել ու սկսել:

Ստիվեն Պրեսսֆիլդ՝ ամերիկացի սցենարիստ և գրող

Գորիսում օրն ավարտվում է երթուղային տաքսու վերջին պտույտի հետ

Մարիամ Մաթևոսյան
«Ամեն անգամ թատրոն կամ որևէ այլ միջոցառման գնալիս ստիպված եմ կիսատ թողնել, որպեսզի հասցնեմ քաղաքային տրանսպորտով տուն վերադառնալ, քանի որ վերջին ուղերթն ավարտվում է ժամը 18-ին»,- ասում է Նելլին:

Գորիս քաղաքում գործում է քաղաքային տրանսպորտի չորս երթուղի, որոնք սպասարկող միկրոավտոբուսներն աշխատանքն սկսում են առավոտյան ժամը 8-ից մինչև 18:30՝ բացի կիրակի և տոն օրերից: Անգամ Ամանորին քաղաքային տրանպորտը չի գործում:

Գորիսի համայնքային իշխանությունը, ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն, կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում երթուղիներն ու չվացուցակները:

Տեղեկատվության զտում ըստ տեղական իշխանությունների

Անահիտ ԲաղդասարյանՏեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հրապարակայնությունը պետք է ապահովեն ցուցատախտակների, պաշտոնական կայքերի եւ լրատվամիջոցների միջոցով: Իսկ թե նշվածներից որոնք եւ ինչ չափով է կիրառում Գորիսի քաղաքապետարանը հանրությանն իրազեկելու համար, պարզ դարձավ փոքրիկ ուսումնասիրության արդյունքում:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (հոդված 121), յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար նախատեսվում է ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն, Գորիսն ունի 23.261 բնակիչ, պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում պարզ է դառնում, որ Գորիս քաղաքում պետք է տեղադրված լինի 11 եւ ավելի ցուցատախտակ: Այսօրվա դրությամբ ցուցատախտակ է տեղադրված միայն քաղաքապետարանի առաջին հարկում:

23 июн. 2013 г.

«Իմ հարստությունը երեխաներս են»


Տեսանյութը` Հեղինե Ասրյանի

«Եվրոպան ձեզնից շատ բան ունի սովորելու»

Լուսինե Պողոսյան
Հունիսի 22-ն էր: Օրը՝ շաբաթ: Ուղղություն վերցրեցինք դեպի Տաթև: Մեր ընտրությունը պատահական չէր: Այդ օրը Տաթևում զուռնա դհոլի ձայներն էին հնչում, սակայն, ցավոք, ոչ թե հարսանիք էր, այլ «Տաթևի վարպետաց տան» բացումը:

«Տաթևի արհեստավորաց թև» կազմակերպության նախաձեռնությամբ  տեղի ունեցավ սյունյաց վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ներկայացված աշխատանքները տարատեսակ էին, սակայն բոլորն էլ ամբողջացնում էին հայկական մշակույթի մասին մեր պատկերացումները: