«ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ«ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծաակի արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: «ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները: ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը: Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:
«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե’ տեղական, թե’ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:
Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին:«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատնքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին:
Комментариев нет:
Отправить комментарий