Առաջին անգամ սյունեցի դպրոցականների համար կկազմակերպվեն ռոբոտատեխնիկայի դասընթացներ, որոնց ընթացքում նրանք կսովորեն ծրագրավորում, կծանոթանան տեխնիկայի հիմնական հասկացություններին ու համակարգչային տեխնոլոգիաներին, կիրականցնեն փորձեր, կտեղծեն մոդելներ եւ այլն: Այն հնարավորություն կտա աշակերտներին խաղերի միջոցով իրենց գիտելիքները խորացնել ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, ծրագրավորում եւ կենսաբանություն առարկաներից: Իրականցվող ծրագիրը «Վորլդ Վիժն»-ի «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի բաղադրիչ մասն է, որի համար անհրաժեշտ թանկարժեք սարքավարումները ձեռք են բերվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
«Դասընթացների ընթացքում ռոբոտները կպատրաստվեն լեգո հիմքի վրա, ինչը աշակերտներին հնարավորություն կտա կյանքի կոչել իրենց բոլոր մտահղացումները եւ ստեղծել ռոբոտների տասնյակ հազարավոր տարբերակներ», - «Արմենպրես»-ի թղթակցին ասաց «Վորլդ Վիժնի» երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, մոնիտորինգի գնահատման փորձագետ Արտակ Սաղաթելյանը: Ըստ նրա` ծարգիրն իրականացվում է Սյունիքի եւ Արագածոտնի մարզերի չորս քաղաքներում` Կապանում, Սիսիանում, Թալինում ու Ապարանում: Դասընթացներին կարող են մասնակցել 7-9-րդ դասարանների աշակերտները: Առկա ռոբոտների քանակը կբավականացնի տարեկան ունենալու 10 խումբ: Յուրաքանչյուր խմբի գործունեության ժամկետը 3-4 ամիս է: Կապանում դասընթացները կանցկացվեն թիվ 1 հիմնական դպրոցում, որին կարող են մասնակցել ոչ միայն քաղաքային այլեւ գյուղական դպրոցների աշակերտները: Դասընթացները աշակերտների համար կանցկացվեն անվճար: Ծրագրի պատասխանատուների ու դպրոցականների հետ սեպտեմբերի 25-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին մի քանի ռոբոտներ, սխեմաների օգնությամբ բացատրվեց դրանց աշխատանքը, ցուցադրվեց տեսանյութ: www.armedu.am

Комментариев нет:
Отправить комментарий