Անահիտ Գրիգորյան
Հունիսի 12-ին դասական երաժշտության սիրահարները Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում հյուրընկալեցին "Կոնցենտուս" լարային կվարտետին: Համերգը, որին մասնակցում էին Լիլիթ Խաչատրյանը /1-ին ջութակ/ Աստղիկ Մատինյանը /2-րդ ջութակ/ , Հրանտ Ասլանյանը /ալտ/, Ալեքսանդր Կարախանյանը / թավջութակ/ կազմակերպվել էր "Ադաջո" երաժշտական մշակութային հասարակական կազմակերպությունը` Վիեննի Հայ Մշակույթի տան հովանավորությամբ:Համերգի ընթացքում հյուրընկալվող երաժիշտներն իրենց կատարողական բարձր մակարդակով կարողացան գերել հանդիսատեսին, քնարական տրամադրություն ստեղծել դահլիճում: Առանձնակի հիացմունքով լսվեցին Կոմիտասի ստեղծագործությունները:
Դահլիճի ջերմ և անկեղծ ծափահարությունները վկայեցին այն մասին, որ իրոք համերգ ստացված էր:
Դահլիճի ջերմ և անկեղծ ծափահարությունները վկայեցին այն մասին, որ իրոք համերգ ստացված էր:
Комментариев нет:
Отправить комментарий