8 июн. 2011 г.

Զույգը որոշել է անցկացնել հարսանիքը 30 անգամ

Բրիտանացիներ Ալեքս Փելինգն ու Լիզա Գրանտը Յորկշինից որոշել են անցացնել իրենց համար 30 տարբեր հարսնեկան արարողություններ, գրում է Metro-ն:

 Զույգը որոշել է անցկացնել արարողությունները տարբեր երկրներում, տվյալ երկրի ավանդույթներով: Փելինգի խոսքերով, որպեսզի կարողանա ի կատար ածել իրենց ցանկությունը ստիպված է եղել ծախել իր բիզնեսը: 

Բրիտանացին չի ափսոսում դրա համար եւ ցանկանում է հարսնացուի համար կազմակերպել անսովոր հանդեսներ: 

Զույգը պատրաստվում է վատնել երկու տարի իրենց մտահաղացման համար: Այդ ընթացքում պատրաստվում են այցելել Չինաստան, Հարավային Աֆրիկա,Մարոկո, Թաիթի, Կանադա եւ շատ ուրիշ երկրներ: Առաջին հարսանիքը տեղի կունենա Մանչեսթերում: Շրջագայությունից հետո Փելիգն ու Գրանտը կուղևորվեն այն երկիր, որը իրենց ամենաշատը դուր կգա, եւ եւս մեկ անգամ կանցկացնեն հարսանեկան արարողություն:      neonews.am

Комментариев нет:

Отправить комментарий