Ըստ Մտքի և բանականության Դեվիս կենտրոնի հետազոտողների' երբևէ դիաբետիկ կետոացիդոզով' շաքարախտին բնորոշ բարդությամբ տառապած երեխաները կարող են հիշողության տևական խնդիրներ ունենալ:
Հետազոտությանը մասնակցել է 1 կարգի դիաբետով տառապող և դիաբետիկ կետոացիդոզ ունեցած 33 և առանց կետոացիդոզային անցյալի շաքարախտով հիվանդ 29 երեխա: Սովորական թեստի միջոցով հետազոտողները ստուգեցին բոլոր երեխաների մտավոր ունակությունները, և արդյունքում պարզվեց, որ դիաբետիկ կեոտացիդոզ տարած երեխաների մոտ կային հիշողության լուրջ խնդիրներ. նշված է medicalnewstoday.com կայքում:
Դիաբետիկ կետոացիդոզը պատահում է, երբ ինսուլինի պակասի պատճառով օրգանիզմն էներգիա ստանալու համար շաքարի փոխարեն սկսում է այրել ճարպերը: Սրտխառնոցից, փսխումներից և ֆիզիկական թուլությունից բացի նման հիվանդները կարող են նաև մտավոր թուլություն ունենալ: Համապատասխան բուժումը չստանալու դեպքում նրանք կարող են ընկնել կոմայի մեջ: Հետազոտությունը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին «օնլայն» տարբերակով Journal of Pediatrics ամսագրում:
Ըստ Մտքի և բանականության Դեվիս կենտրոնի հոգեբանության ամբիոնի դոցենտ Սիմոնա Գեթթիի' դիաբետիկ կետոացիդոզից և դրա հետևանքներից կարելի է խուսափել' նման հիվանդների պարագայում գլուկոզային վերահսկողություն սահմանելով:
Մյուս կողմից, նման դեպքերն ավելի վաղ բացահայտելը շատ դժվար է, քանի որ դեպքերի մեծամասնությունը պատահում է դիաբետի ախտորոշման ժամանակ:
www.drugs.am

Комментариев нет:
Отправить комментарий