23 мая 2011 г.

Աշխարհի վերջը ոչ ոք չգիտի

 «Աշխարհի վերջն աննկատ չի կարող մնալ,կան հստակ նշաններ`Արեգակը պիտի խավարի, Լուսնի լույսը խամրի»,-այսօր լրագրողներին ասաց տեր Բաբկեն քահանան:

Ըստ նրա`այս խոսակցությունները պատահական չեն , քանի որ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ կեղծ մարգարեներ են հայտնվելու և խաբելու են մարդկանց:

Ասուլիսին ներկա էր նաև աստղագետ Արեգ Միքայելյանը, ում կարծիքով`տիեզերական բախումները շատ հազվադեպ են լինում, քանի որ Երկիր մոլորակը փոքր է, նրա հետ բախումներ կարող են լինել միլիոն տարին մեկ անգամ:

Աստղագետի համոզմամբ`աշխարհի վերջի մասին ավելի շատ խոսում են զարգացած երկրներում, քանի որ հացի խնդիր չունեն, մի բան, որ չի կարելի ասել Հայաստանի մասին, որտեղ գիտությունը ցածր մակարդակի վրա է, քանի որ կա օրվա հացի խնդիր:
Ըստ քահանայի`աշխարհի վերջի նշաններից է նաև այն, որ Ավետարանը քարոզվելու է ողջ աշխարհում, Իսրայելն ընդունելու է Քրիստոսին, Նեռը նստելու է Քրիստոսի փոխարեն:

Mardik.am-ի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում Վանգային,տեր Բաբկենն ասաց, որ ո´չ Վանգայի, ոչ Նոստրադամուսի նկատմաբ եկեղեցին չունի ո´չ դրական, ո´չ էլ բացասական վերաբերմունք:«Ինչը կասկածելի է,ոչ «այո» ենք ասում, ոչ էլ`«ոչ»:

Աստղագետ Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ`զարգացած գիտությունը բացի դրական ազդեցությունից նաև բացասական անդրադարձ կարող է ունենալ, օրինակ, եթե ստեղծվի արհեստական ինտելեկտ, օրինակ`համակարգիչ նաև մտածի (մի բան, որի մասին բոլորն են երազում), ապա որոշ ժամանակ անց մարդը կդառնա տեխնիկայի կամ ռոբոտների գերին:

Տեր Բաբկենը խորհուրդ է տալիս ներկաներին բարի գործեր անել և հավաստիացնում է, որ եթե մարդն իր կամքով չանցնի սատանայի տիրապետության տակ, ապա սատանան չի կարող ազդեցություն ունենալ որևէ մեկի վրա:                                          mardik.am

Комментариев нет:

Отправить комментарий