"Ես նստել եմ աշխարհի ամենաերկար ճոպանուղին": Այս նախադասությունն է գրված Գինեսի գրքի ռեկորդակիր "Տաթեւեր" ճոպանուղու ուղետոմսի վրա: Միակողմանի տոմսն արժե 2 հազար, երկկողմանին` 3 հազար դրամ: Գները բոլորի համար շաբաթվա բոլոր օրերին նույնն են: Բացառություն են կազմում հարակից 6 համայնքների (Խոտ, Հալիձոր, Շինուհայր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ) ավելի քան 5 հազար բնակիչներ. նրանց համար օրական 1 անգամ ճոպանուղուց օգտվելն անվճար է: Ճոպանուղուց օգտվելն անվճար է նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաների համար:
5,7 կմ երկարությամբ ճոպանուղին, որը կառուցվել է 11 ամսում եւ շահագործվել 2010 թվականին հոկտեմբերի 16-ին (կառուցումն արժեցել է 13 միլիոն եվրո), անցնում է Որոտան գետի կիրճով, ձգվում անտառներով պատված հազար ու մի սարերի վրայով եւ Հալիձոր գյուղից այցելուներին (ամեն անգամ 25+1 հոգի) հասցնում Տաթեւի վանական համալիր:
Ճոպանուղու առավելագույն արագությունը ժամում 37 կիլոմետր է, 1 ուղղությամբ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Առավելագույն բարձրությունը` 380 մետր է:
"Տաթեւեր" ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը Report.am-ին տեղեկացրեց, որ ապրիլ ամսվա ընթացքում ճոպանուղին տեղափոխել է ավելի քան 2000 ուղեւոր: "Գորիսի տարածաշրջանում եղանակային պայմանները նոր են բարելավվում, ապրիլը զբոսաշրջության սեզոնի սկիզբն է, հետեւաբար այդ ամսին ավելի քան 2000 ուղեւոր ունենալը բավականին լավ ցուցանիշ է, մենք գոհ ենք":
Ճոպանուղու կառավարչին տեղեկացրեցի իմ լսածի մասին. հոդաբաշխ լեզվով ասած`ճոպանուղին ժամանակ առ ժամանակ կանգնում է. "Նման խնդիրներ եղել են ճոպանուղու շահագործումից հետո առաջին ամսվա ընթացքում, երբ տեղի էր ունենում կարգաբերման աշխատանքներ, այսինքն` տեղակայված մեխանիկական եւ էլեկտրոնային տեխնիկան տեղայնացվում եւ համապատասխանեցվում էր Գորիսի կլիմային: Շահագործումից մեկ ամիս անց նման դեպքեր չեն կրկնվել, ներկայում ճոպանուղին գտնվում է բացարձակ տեխնիկական նորմալ շահագործման ընթացում":
Ի՞նչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ճոպանուղու աշխատանքներին. "Միայն քամիների ուժգնությունը, որոնք այս տարածքում բավականին հաճախակի են լինում, nրոշ դեպքերում` ամպրոպների եւ կայծակների ուժգնությունը, որոնք կարող են կարճաժամկետ խնդիր առաջացնել կառավարման համակարգի համար",- ասաց ճոպանուղու կառավարիչը: Նրա խոսքով` նմանատիպ դեպքեր կարող են տեղի ունենալ ամսվա մեջ 1-2 անգամ, որոնք "օպերատորի կողմից նկատելի բաներ են, սակայն վագոնում գտնվող ուղեւորը նման դեպքերը չի զգում եւ անհանգստություններ չի ունենում":
Իբրեւ ճոպանուղի նստած` փաստեցի, որ այն տեղ-տեղ արագ էր գնում, տեղ-տեղ` դանդաղ: Կառավարչի խոսքով` դա տեխնիկական խնդիր չէ. "Ամեն ինչ համապատասխանում է շահագործող "Garaventa Doppelmayr" կազմակերպության ծրագրերին, իսկ այդ ծրագրերը համապատասխանեցված են Գորիսի կլիմայական պայմաններին: Արագությունների փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` աշտարակի շրջանցում, տարածքի բարձրություն, քամու ուղղություն, օդի հարաբերական խոնավություն: Այս բոլորը կարող են նպաստել արագության փոփոխությանը",- ասաց կառավարիչը` տեղեկացնելով նաեւ, որ ճոպանուղու շարժը մի կայանից մյուս կայան կարգավորվում է համակարգչի միջոցով:
Տպավորությունների մասին հարցրեցի աշխարհի ամենաերկար ճոպանուղուց իջնող ուղեւորներից: 24-ամյա Վահագնի համար` "կայֆ էր", 17-ամյա Լեւոնն ինձ պես վճռել է այլեւս չճախրել Սյունյաց լեռներում, իսկ 4-ամյա Գայանեն ասաց. "Հավես էր":
Արժե նշել նաեւ առաջին հարցը, որն իմ մեջ առաջացավ եւ որը բարձրաձայնեցի` ճոպանուղի նստելով. "Եթե վագոնը ցած ընկնի, անվտանգության բարձիկներ կբացվե՞ն": Հետո երբ տեսա` արծիվները տեղ-տեղ մեզանից էլ ցածր են ճախրում, բերկրախառն սարսափ ապրեցի. ում` ում, բայց արծիվների հետ, այն էլ առանց անվտանգության բարձիկների, պետք չէ ոտք գցել:
Ինչեւէ, Հալիձորը եւ շրջակա տարածքը 380 մետր բարձրությունից առաջ տեսանելի էր միայն արծիվներին, հիմա ճոպանուղու շնորհիվ նաեւ մարդկանց: Մնացածը մեր խնդիրն է:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий