29 мая 2011 г.

Մազերն անմիջական կապ ունեն մարդու ինտելեկտի հետ

Ֆրանսիացի մասնագետները պարզել են, որ մարդու մազերի որակը կապված է մարդու IQ-ի հետ: Նրանց ուսումնասիրությանը մասնակցել է 2000 մարդ: Այս մասին գրում է Times of India-ն:

Գիտնականները պարզել են, որ մարդու ինտելեկտը կապված է իր մազերի հետ և մազերը կարող են շատ բան պատմել տիրոջ մասին: Այս կապը նրանք բացատրում են մազերի տիրոջ սննդակարգի հետ: Հայտնի է, որ մթերքները, որոնց մեջ շատ է պղինձն ու ցինկը, բարերար ազդեցություն ունեն հիշողության, ուղեղի աշխատանքի և արյան անոթների վրա:


Հոգեբաններն էլ ավելացնում են, որ մարդու ինտելեկտի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում նաև մազերի գույնը, հատկապես դա վերաբերում է կանանց:

Էվոլյուցիայի ընթացքում խարտյաշներն ավելի քիչ ինտելեկտ են ձեռք բերել, քան մուգ մազեր ունեցողները:                                                                          http://1in.am

Комментариев нет:

Отправить комментарий