Սյունիքում գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Միայն մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտի առկայության պատճառով այդ աշխատանքները չեն ընթանում. դրանք կիրականացվեն ավելի ուշ: Մարզում ընդհանրապես կատարվում է 9-12 հազար հա գարնանացան, որից 9 հազարը հացահատիկային մշակաբույսերի ցանքսն է:
Ինչպես անցած տարի, այս տարի էլ մարզում հացահատիկային մշակաբույսերի սերմնացուի հետ կապված դժվարություններ կան: Կառավարությունը նախատեսել է մարզին տրամադրել 99 տ գարու սերմացու, բայց ինչպես պատասխանատուներն են հավաստում, այն չի բավարարում գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը: Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների նպատակով Սյունիքում մոտ 3 հազ հա ցրտահերկ է արվել:
Գարու սերմացուի առկայության դեպքում մարզում հնարավոր կլինի կատարել 6 հազար հա ցանքս: Իսկ կարտոֆիլի սերմնացուի հարցը կարծես թե լուծված է: Մարզպետարանի ներկայացրած պահանջարկի համաձայն` մարզ կներկրվի կառավարության կողմից հատկացված 5 տ կարտոֆիլի էլիտար սերմացու, եւս 3տ առաջին վերարտադրության կարտոֆիլի որակյալ սերմնացու նախատեսվում է ներկրել լրացուցիչ:

Մերի Սողոմոնյան
Комментариев нет:
Отправить комментарий