7 мар. 2011 г.

Ադրբեջանը մեկ շաբաթում 240 անգամ խախտել է հրադադարը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության բաժնից հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 3-ին եւ 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:


Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված եւ նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք, հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը:
                                                                                                              News.am

Комментариев нет:

Отправить комментарий