Այսօր Վարչական դատարանում մեկնարկեց ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի քննությունը: Կազմակերպությունը նախարարությանը մեղադրում է անգործության մեջ, ինչի հետեւանքով Կապան քաղաքով հոսող Ողջի գետն ուղղակի վերածվել է կոյուղատարի:
Գնահատականը ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանինն է: Նա մանրամասնում է, որ մի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը, մյուս կողմից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կեղտաջրերն ամբողջությամբ լցվում են Ողջի գետը, ընդ որում` «Հայջրմուղկոյուղու» միջոցով գետն են լցվում ոչ միայն Կապանի, այլեւ տասնյակից ավել հարակից բնակավայրերի կոյուղաջրերը:
Բնապահպանության նախարարությունից ՀԿ-ի պահանջը հստակ է` օրենքի ողջ խստությամբ պատժել այն ընկերություններին, որոնք աղտոտում են Ողջի գետը եւ օրենքով սահմանված կարգով իրականացնել համապատասխան բնապահպանական գործողություններ: Իսկ մինչ դատարան դիմելը կազմակերպությունը մոտ երկու տարի նամակագրական կապի մեջ է եղել նախարարության պատասխանատուների հետ:
«Իրենք գրության մեջ նշել են, որ, այո, խնդիրը կա, իրականացնում են գործողություններ` կանխելու համար, բայց մինչ օրս նման գործողություններ չտեսանք»,- ասում է Արթուր Ղազարյանը: ավելին

Комментариев нет:
Отправить комментарий