22 февр. 2011 г.

Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են եւ դժվարանցանելի

Հայաստանում փետրվարի 22-ի, ժամը 8:45-ի դրությամբ փակ եւ դժվարանցանելի են մնում մի շարք ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա, Շենավան գյուղերի:

Փակ են Կոտայքի մարզի Բուժական եւ Զորական, Լոռու մարզի Ջիլիզա գյուղերի ճանապարհները, Վայոց ձորի Սելիմի լեռնանցքը:


Տավուշի մարզում փակ է Բերդ քաղաքի ճանապարհը, իսկ Ճամբարակի ճանապարհը դժվարանցանելի են:

Գեղարքունիքի մարզում փակ են Մադինա, Վերին Գետաշեն, Գեղամավան գյուղեորի ճանապարհները: Շիրակի մարզում դժվարանցանելի են Ամասիա, Աշոցք, Արթիկ, Մարալիկ, Մանթաշ բնակավայրերի ճանապարհները:

Ընդհանուր առմամբ հանրապետության ճանապարհները ձնից մաքրելու աշխատանքներում ներգրավված է 154 միավոր տեխնիկա:
                                                                                                                      NEWS.AM

Комментариев нет:

Отправить комментарий