Մարդկանց առողջության և գենետիկորեն ձևափոխված մթերքների էկոլոգիական անվտանգության հարցերը դարձել են միջազգային բանավեճի առարկա: Վերջին ինը տարիների ընթացքում համաշխարհային հասարակայնությունը անցկացնում է պայքարի օրեր ընդդեմ ԳՁՕ-ի` չնայած որ գիտնականների մի մասը ԳՁՕ-ի վերաբերյալ դրական, մյուս մասը՝ բացասական մեկնաբանություններ է տալիս:
ԳՁՕ բնագավառում առաջին միջազգային կարգավորիչ փաստաթուղթը 2003 թ. սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կենսաբանական անվտանգության մասին արձանագրությունն է:
Արձանագրության առավել կարևոր դրույթների թվում անհրաժեշտ է նշել նախազգուշության սկզբունքը, որը հռչակում է. երկիրն իրավունք ունի հրաժարվելու ԳՁՕ ներմուծումից` զգուշանալով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար վտանգավոր հետևանքներից:
Արձանագրությունը վավերացրած երկիրը պարտավոր է հետևել նրա սկզբունքներին և իրավական պատասխանատվություն կրել դրանք չպահպանելիս: Սակայն թեև արձանագրությունը հանդիսանում է ԳՁՕ միջազգային կարգավորման հիմքը, նրանում, այնուամենայնիվ, կոնկրետ չեն դիտարկվում ԳՁ սննդամթերքները:
Իսկ թե ինչպիսի հնարավոր ռիսկեր են կապված ԳՁՕ-ի օգտագործման հետ` գիտական առումով առայժմ կիսով չա հայտնի և կիսով չափ անհայտ է: Հենց այս պնդումն է գիտնականներին բաժանում ԳՁՕ-ի կողմնակիցների և հակառակորդների:
«Մարդկությունից պահանջվեց կես դար, որպեսզի իր վրա զգա քիմիական հեղափոխության հետևանքները` շրջակա միջավայրի աղտոտումը թունավոր թափոններով և թունաքիմիկատներով, ինչը հանգեցրեց օնկոլոգիական հիվանդությունների բուռն աճի:
Բայց եթե քիմիական աղտոտվածությունից կարելի է այս կամ այն եղանակով ազատվել, ապա գենետիկական աղտոտման կործանարար հետևանքներն անդառնալի են. դա փողոց է միակողմանի երթևեկությամբ»,- ԳՁՕ-ի վերաբերյալ իր զեկույցում այս կարծիքն է հայտնում բժշկական գիտությունների թեկնածու, «Հայաստանի կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության տնօրեն Ելենա Մանվելյանը և խորհուրդ տալիս չսպասել բացասական հետևանքների արդյունքները քաղելուն ու հետո միայն սկսել պայքարը:
Ի դեպ, ԱՍՆ-ում արտադրվող մթերքների համարյա 60%-ն արդեն իսկ պարունակում է ԳՁՕ, սակայն գիտնականների խոսքով`սա միայն սկիզբն է: Այնպես որ, մի քանի տարի հետո, հավանաբար, այլևս հնարավոր չի լինի գտնել բնական մթերքներ:

Комментариев нет:
Отправить комментарий