16 февр. 2011 г.

Հայաստանում փակ են 4 մարզերի մի շարք ճանապարհներ


Հայաստանում փետրվարի 16-ի ժամը 13-ի դրությամբ, փակ են եղել Արագածոտնի, Գեղարքունի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի մի ամբողջ շարք ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ փակ են եղել Արագծոտնի մարզի Նիգավան եւ Ձորագլուխ գյուղերի, Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը, Մադինա, Վերին Գետաշեն եւ Սեմյոնովկա գյուղերի, Շիրակի մարզի Թավշուտ, Սիզավետ, Մեծ եւ Փոքր Սեպասար, Լեռնագյուղ գյուղերի ճանապարհները, Սյունիքում Սիսիան-Երեւան ճանապարհը:

Ձյան մաքրման աշխատանքներին Արագածոտնի մարզում աշխատել է 10 միավոր տեխնիկա, Արարատում` 4, Կոտայքում` 11, Սելիմի լեռնանցքում` 26, Լոռիում` 30, Տավուշում` 14, Գեղարքունիքում 21, Սիսիան-Երեւան ճանապարհին` 23, Շիրակի մարզում` 9 միավոր տեխնիկա:

Комментариев нет:

Отправить комментарий