3 нояб. 2011 г.

Մեդիայի միջոցով` արդար դատաքննություն

<<ԻՏԵԿ>> ՀԿ-ն 2011 թ. նոյեմբեր ամսից սկսած իրականացնում է նախագիծ, որը կբարձրաձայնի և ուշադրության կենտրոնում կպահի զինծառայողների արդար դատաքննության իրավունքի հիմնախնդիրը:

,,Մեդիայի միջոցով` արդար դատաքննություն,, անվանումով ծրագիրը եռամսյա է, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել 10 տեսանյութ դատական գործերում ընդգրկված զինծառայողների արդար դատաքննության իրավունքի մասին:Պատրաստված նյութերը կտեղադրվեն <<ԻՏԵԿ>> ՀԿ-ի բլոգում, կօգտագործվեն նաև Մարդու իրավունքները Սյունիքի մարզում ֆեյսբուքյան խումբը, Ա1+ Քո աչքերով, Մարդու իրավունքները Հայաստանում կայքերը:
Ծրագրի նպատակն է` Մեդիա հարթակների միջոցով զարգացնել մարդու իրավունքների պաշտպանման և արձագանքման համակարգը Սյունիքի մարզում:
Ծրագիրն իրականացվում է <<Ինտերնյուս>> ՀԿ-ի աջակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий