14 июн. 2011 г.

Աշխարհի վերջը կանխատեսողն ինսուլտ է ստացել

Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, ով պնդում էր, թե աշխարհի վերջը լինելու է 2011թ. մայիսի 21-ին, ինսուլտ է ստացել:
Դրա արդյունքում 89-ամյա քարոզիչի մոտ խախտվել է խոսակցական ապարատի աշխատանքը:
Այժմ նա գտնվում է կլինիկայում, եւ մեծ է հավանականությունը, որ ընդմիշտ կկորցնի իր լեգենդար ձայնը, որով կանագուշակություններ էր անում:

Նշենք, որ ավելի վաղ Քեմփինգը աշխարհի վերջը նշել էր 1994թ. սեպտեմբերի 6-ին, իսկ ձախողումը պատճառաբանել էր «անբավարար հաշվարկներով», իսկ այս տարի հավաստիացնում էր, թե հաստատ չի սխալվելու:                                                    news.am

Комментариев нет:

Отправить комментарий