Եթե Դուք հաճախ եք տառապում գլխացավից, ապա մի խնայեք Ձեր ժամանակն ու գումարները` բժշկի և նյարդաբանի մոտ բուժքննություն անցնելու համար:
Պոտենցիալ պաթոլոգիան պարզելու համար անհրաժեշտ է ստուգել ողնաշարի պարանոցային հատվածը և գլխուղեղի անոթները:
Եթե բժիշկները չհայտնաբերեն վտանգավոր շեղումներ, ապա կարելի է հաղթահարել հիվանդությունը այլ եղանակներով:
Նախ և առաջ, գլխի սուր ցավերի ժամանակ չկատարել արգելված գործողություններ: Իսկ ավելի հստակ` չընդունել անալգետիկ և այլ դեղամիջոցներ, չխմել սուրճ և ալկոհոլ, չծխել և չչարաշահել համեղ ուտելիքները:
Վերջինիս վրա կանգ առնենք և զրուցենք ավելի մանրամասն: Պետք չէ ինքնախղճահարվել և ուտել պանրի, լոբու, շոկոլադի, ընկույզի, կակաոյի, ցիտրուսային, համեմունքային և ապխտած սննդամթերքներ:
Այս բոլորը առաջացնում են այսպես կոչված «Գուրմանի Միգրեն»:
Երկրորդ հերթին, օդափոխել և խոնավեցնել տարածքը, ապահովել սենյակի մթությունն ու լռությունը, փակել աչքերը և հանգստանալ 10-15 րոպե:
Երրորդ` մերսել գլուխն ու պարանոցը: Թեթև շարժումներով անցնել ճակատից մինչև ծոծրակ, գագաթից դեպի ականջներն ու ծոծրակ` աստիճանաբար իջնելով դեպի պարանոց:
Չորրորդ` ընդունել տաք ցնցուղ կամ լոգանք (օգտագործել եթերային յուղեր` անանուխ, նարդոս, կիտրոն, սուսամբար):
Հինգերորդ` ճակատին, քունքերին կամ ծոծրակին սառը կոմպրես դնել (սրբիչով փաթաթված սառույց):
Քունքերին և ծոծրակին եթերային յուղեր կամ մենթոլի քսուք քսել (հիշեք, գուցե որևէ տեղում դեռևս պահում եք վիետնամական բալզամ):

Комментариев нет:
Отправить комментарий