4 мар. 2011 г.

Հայաստանում հնարավոր կլինի Online օգտվել զբոսաշրջային ծառայություններից

Հյուրանոցային ամրագրման համակարգի՝ armhotels.am կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 4-ին։ Նոր գործարկված համակարգը այցելուներին հնարավորություն է տալու ծանոթանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային առանձնահատկություններին եւ էլեկտրոնային ձեւաչափով ամրագրել հետեւյալ ծառայությունները` զբոսաշրջային տների վարձակալում, բնակարանների կարճատեւ վարձակալություն, թանգարանների մուտքի տոմսերի ձեռքբերում, ավտոմեքենաների վարձույթ, ռեստորաններում տեղեր, մեկօրյա էքսկուրսիաներ եւ այլն։

Առցանց ամրագրման համակարգի ստեղծման բիզնես-ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Հակաճգնաժամային միջոցառումների շարքում ՌՈՒՄԷԱ ընկերությանն այդ նպատակով տրամադրվել է 25 մլն դրամ վարկ` հինգ տարի մարման ժամանակով ու արտոնյալ պայմաններով: ՌՈՒՄԷԱ գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ այսօր աշխարհում գոյություն չունի որեւէ հյուրանոցային ցանց, որ չունի առցանց ամրագրում։

Ռ. Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընկերությունը պայմանագիր է կնքել աշխարհի խոշորագույն եւ առաջավոր էլեկտրոնային վճարային համակարգի` Many bookers-ի հետ:

Ներկայումս ցանցին միացած է 106 հյուրանոց, իսկ առաջիկայում համակարգում կներառվեն թանգարաններ, մշակութային այլ օջախներ, զբոսաշրջային ոլորտում առկա տրանսպորտային ծառայություններ եւ այլն:
                                                                                                             News.am

Комментариев нет:

Отправить комментарий