1 дек. 2012 г.

«ՏաԹևեր» Ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի

2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ը «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: Նշված ժամանակահատվածում «ՏաԹևերն» ուղևորներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը: Այս մասին նշվում է ճոպանուղու գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
                                                                                                                                   yelaket.am

Комментариев нет:

Отправить комментарий