4 окт. 2012 г.

Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առիթով

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ուսուցչի մասնագիտական տոնի առիթով հանդիպել է սյունեցի մանկավարժների հետ:

«Բոլոր ժամանակներում շատ բարձր է գնահատվել ուսուցչի աշխատանքը: Ես միշտ ասել եմ, որ դպրոցը ուսուցիչն է, որովհետև դուք եք, որ մեր երկրի համար դաստիարակում եք և զինվոր, և մայր: Ձեր առջև խոնարհվում են բոլորը: Մարզային իշխանությունները միշտ ձեր կողքին են և պատրաստ է աջակցելու ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում: 
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:», - իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ Սյունիքի մարզպետը:
Կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի և Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի 10 մանկավարժներ մարզպետի կողմից պարգևատրվել են «Ակսել Բակունց» հուշամեդալով, իսկ 20 մանկավարժներ արժանացել են շնորհակալագրերի:
Ուսուցիչների մեծարման հանդիսություններ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքներում:
                                                                                                                     syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий