8 сент. 2011 г.

Անժելա Սարգսյան…”հյութեղ” ծամոնը


Մեր խաղնիճաղանջ երկրում, ուր չոր ու թացի մգլահոտ մխխոց է, ուր առուփախի մարաթոնն ընթացքի մեջ է, ուր անհատակ չքավորության դիմակը անընկալելի չափերով ցոփությունն է, ուր ինտելեկտը կեցության աչքահանիքն է, ուր հայրենասիրությունը աղտոտ շրթունքների թառած տերմին է, ուր արժեքային համակարգերի չափորոշիչը…քաոսն է, ուր քաղաքական խեղկատակությունները ամենաբեմականն են, ուր միշտ առկա են ու փողհարվող-պարզած դրոշակ են “ազգային զարթոնքը”…խորհրդանշող առանձին օրհնյալ ու օժտված անհատներ ու խմբեր, դրել ու ազգովի քննարկում ենք դերասանուհի Անժելա Սարգսյանի եղած կամ սարքովի ինտիմ կյանքի մանրամասներն ու դրանց արձագանքները, հայ կինոյի…”սպառնալիքները”…

Ու հարց է՝ ի՞նչ շարժառիթով է ողջն այս, ի՞նչ հարաբերակցությամբ են սևն ու սպիտակը, իրականությունն ու կեղծիքը…Գտնված ծամոն է՝ սոված-պարապ կյանքի զբաղմունք-զբաղվածություն-ևս մի…կրքոտ ալիք հասարակության ուշադրությունը սոցիալական աղետից ու այլ աղետներից շեղելու…Պատկերացնո՞ւմ եք նման տաք մի քննարկում, ասենք “Չքավորի ինտիմ կյանքի…ոդիսականը” թեմայով…Թե սա ոտնձգություն է…ինտիմի մենաշնորհի դեմ..Տխուր է…Խառնվեցին զավեշտի ու դառն իրականության ջղաձիգ սահմաները…

                                                                                              Լենա Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий