Բոլոր հայտնագործությունները, որոնք կարծես թե պետք է թեթևացնեն մեր աշխատանքը`ժամանակի հետ սկսում են կասկածներ առաջացնել:
Օգտագործել տակդիրներ, թե՞ ոչ: Այս հարցը հուզում է մեկ կամ երկու երեխա ունեցող մայրերին: Իսկ եթե ընտանիքում կա երեք երեխա, ամուսինը անընդհատ աշխատում է, տատիկները բացակայում են, ապա դժվար թե այդ ընտանիքի մայրը հրաժարվի գիտության այդ “հրաշքից”:
Միանգամյա տակդիրը կամ պամպերսը, հայտնագործվել է 40 տարի առաջ ԱՄՆ-ում և մինչև հիմա կատարելագործվում է:
Ժամանակակից տակդիրը նման է իր նախապապին միայն ձևով,այն էլ շատ մոտավոր:
Եթե տակդիրները օգտագործվեն խելամիտ, այսինքն չհագցնել 24 ժամ, ապա դրանցից վնաս չի լինի: Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անհրաժեշտ է փոխել տակդիրը: Եթե սենյակի ջերմաստիճանը թույլ է տալիս, երեխային պետք է մի քանի րոպե մերկ թողնել: Պետք չէ ամեն անգամ տակդիրը փոխելուց հետո օճառով լվացում անել:
Իրեն հետևող ցանկացած կին գիտի, որ օճառը չորացնում է մաշկը, առավել ևս նորածնինը: Ջրի որակը նույնպես տարբերվում է մեր ցանկացածից և հաճախակի օգտագործման հետևանքով շատ երեխաների մոտ մաշկը կարմրում և թեփոտվում է: Ավելի անվտանգ է օգտագործել մանկական հատուկ խոնավ անձեռոցիկներ:
Յուրաքանչյուր երեխայի համար պետք է ընտրել համապատասխան տակդիրներ: Երբ երեխան սկսում է նստել, պետք է օգտագործել կիսավարտիկի տեսքով տակդիրներ: Դրանք մի քիչ ավելի թանկ են, սակայն ավելի հարմար:
Եթե ձեր եկամուտը և բնավորությունը ստիպում են ձեզ “տխրել” ամեն օգտագործված տակդիրի համար, եղեք ավելի ուշադիր`հետևեք երբ է երեխան կղում, փորձեք օգտագործել մոմլաթ: Սկսած 6 ամսեկանից, շատ երեխաներ արթնանում են չոր, եթե արթնանալուց անմիջապես հետո հեցամանին նստեցնել, ապա տակդիրը չոր կմնա:
Ավելի հաճախ տղաների մայրերին է հուզում`օգտագործել, թե ոչ միանգամյա տակդիրներ, կազդեն դրանք երեխայի վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Ամեն դեպքում ընտրությունը ձերն է:

Комментариев нет:
Отправить комментарий