Մարիամ Մաթևոսյան
Նարեկը, Արթուրը, Հայկը, Սաթենիկը, Քրիստինեն, Ալենը, Նելսոնն ու Արսենը ընկերներ են, որոնց միավորում է մեծ սերը դեպի սպորտը: Ամեն օր դասերից հետո հավաքվում են գյուղի իրենց «համեստ» խաղահրապարակում ու սկսում մարզումները: Մարզիչը Նարեկն է, ում նախաձեռնությամբ և օրական երկու ժամ անց են կացվում սպորտային պարապմունքները: «Առայժմ մարզվում ենք, հետո ենք մեր ուժերը ցույց տալու»,-առանց մարզանքն ընդհատելու՝ ասում է Հայկը:
Բռնցքամարտ են պարապում, կարատե, ըմբշամարտ, նաև թեթև ատլետիկայով են զբաղվում: Որպես բռնցքամարտի տանձ, ծառայում է խնձորենուց կախված պարկը, որի մեջ հող են լցրել: Համերաշխ ընկերների վեճի միակ առարկան ծանրաձողն է. ամեն մեկը փորձում է ցույց տալ իր ուժը:
Բացօթյա ինքնաշեն, բայց կոկիկ խաղահրապարակում պատանիները կարգ ու կանոն են պահպանում: Առանձին սպորտաձևի համար հատկացված տարածքները միմյանցից բաժանվում են փոքր հողաթմբերով:
13 ամյա Քրիստինեն պատասխանատու է ձգումների համար: Նա հետևում է, որպեսզի իր «սաները» մինչև վերջ ձգվեն ու միաժամանակ ձգումների թիվն էր հաշվում: «Մեր թիմում յոթ հոգի է, բայց երբեմն համալրվում են նոր անդամներով: Բացականերին շատ խիստ ենք վերաբերվում, անգամ պատիժ ենք սահմանել,-ասում է Քրիստինեն. որպես պատիժ, բացակայողը հաջորդ օրը 30 ձգում ավելի է կատարում:
Բոլոր տեսակի մարզումները սկսում են նախավարժանքից, այնուհետև ամեն մեկն անցնում է իր պարապմունքներին: Հայկն ու Սաթենիկը բռնցքամարտի սիրահարներ են, այս սպորտաձևի պատասխանատուն էլ Սաթենին էր: Նելսոնը, Ալենը, Արսենը՝ կարատեի: Ալենը, ում բոլորը Բուդիկ են ասում, ամենափոքր ու ամենակտիվ մարզիկն ՝է: Սաթենիկն ասում է, որ նա 100-ից ավել ձգումներ է անում, ինչը վիավորում է Նելսոնի ինքնասիրությունը, քանի որ ըստ նրա ձգումներում ինքն է առաջատարն այդ սպորտաձևում:
Տարվա ընթացքում նաև մրցաշարեր են կազմակերպում, որի ժամանակ ներկա են լինում ծնողները, ընկերները, այլ համագյուղացիներ: «Ճիշտ է սա մրցույթ է, բայց ավելի շատ ոգևորելու նպատակ է հետապնդում մրցումները»,-պատմում է Նելսոնն ու միաժամանակ մի ձեռքով բարձրացնում ծանրաձողը:

Ապագա օլիմպիական չեմպիոնները... |
Քրիստինեն հետևում է ... |
Ծանրամարտիկ Նելսոնը... |
Թիմի նորեկը... |
Նարեկը մարզումներին ծառից է հետևում...նրա աչքից ոչինչ չի վրիպում... |
Հայկն օգնում է Ալենին, որ հետ չմնա ընկերներից... |
-Շպագա՟տ. իհարկե, կարող եմ.... |
Քրիստինեն պտույտների քանակի նոր ռեկորդներ է սահմանում... |
Комментариев нет:
Отправить комментарий