Քրիստինե Հայրապետյան
«Գորիսի բժշկական կենտրոնի» փոխտնօրեն Լևոն Հարությունյանի հետ պայմանավորվել էի, որ գնայի հարցազրույցի:Գնացի էն մասնաշենքը, որտեղ բժշկի աշխատասենյակն էր:Միջանցքում շատ սպասողներ կային, չգիտեի ի՞նչ անել, բայց ի վերջո որոշեցի, որ ավելի լավ է ես էլ սպասեմ:
Մարդիկ առանց հերթը խախտելու` մտնում էին բժշկի աշխատասենյակ ու դուրս գալիս: Հետո մտքումս սկսեցի ինձ հանդիմանել, թե ինչու շուտ չեմ ներս մտել, մանավանդ, որ բժշկին գալուս մասին նախապես տեղեկացրել էի: Միջանցքում սպասողների մեջ սպիտակ խալաթով մի երիտասարդ ու շատ հետաքրքրասեր աղջիկ էլ կար, երևի հիվանդանոցի բուժքույրերից էր:Նկատել էի, որ մի քանի անգամ հետաքրքրությամբ իմ կողմն է նայում ու գիտեի , որ ինձ հարցուփորձ ա անելու: Երեք հոգով էինք մնացել` ես, էդ աղջիկն ու մեկ էլ մի տղամարդ : Մի քանի րոպե միջանցքում կանգնելուց հետո հարցրեց.«Շուտվանի՞ց ես ապասում», չնայած լավ գիտեր հարցիս պատասխանը: «Դե հաջորդը ես եմ,-ասաց նա,-ինձնից հետո էլ դու կմտնես»: Ասացի, որ ամենավերջում եմ մտնելու, մի քիչ երկար եմ մնալու բժշկի մոտ: Դեմքի հարցական արտահայտությունից հասկացա, որ ուզում ա իմանա, թե էդ ինչ խնդիր ունեմ, որ մաշկաբանի մոտ երկար եմ մնալու:Ասացի, որ բժշկից հարցազրույց պիտի վերցնեմ ու հետաքրքրասեր զրուցակցիս դեմքի արտահայտությունը փոխվեց.« Լրագրո՞ղ եեք,(մինչ էդ,հետս դու-ով էր խոսում)վաա~այ, ես չէի պատկերացնում, որ լրագրողը սենց կարա լինի»: Եվ կարծես իր ասածը հաստատելու համար` աչքերն ինձ վրայով սահեցրեց`ոտից գլուխ: Ես էլ իրենից ավելի զարմացած հարցրի`այսինքն ո՞նց:
«Դե, էսքա~ն հասարակ:Լրագրողներ տեսել եմ, բայց ձեր նման հասարակ լրագրող դեռ չեմ տեսել»…
Ծիծաղս հազիվ զսպեցի…
Հարցազրույցից հետո, գրողը տանի, ինձ սկսեց մտատանջել իմ « հասարակ »տեսքը , որից շատ էր զարմացել սպիտակ խալաթով, հետաքրքրասեր աղջիկը:

Комментариев нет:
Отправить комментарий