Սուսաննա Շահնազարյան
Ռուսաց լեզվի դասին կարտ էինք խաղում: Մեկ էլ տեսար, վերջին շարքում նստած Սեյրանը աղերսալից ձայնով դիմում էր դասատուին. «Տեղդ հարմար ա, մի տես Գագոյի ծերքին կարոլ կա՞»: Դասատուն՝ «տավարիշ» Վալոդը, որից միշտ սպիրտի հոտ էր փչում, փորձում էր պահն օգտագործել ու ինչ-որ բան սովորեցնել. «Знаешь ли ты, что король пишется с ь-ом»: Բայց դե ոչ մեկիս էդ հեչ էլ չէր հետաքրքրում, մանավա՜նդ Սեյրանին, ով ամեն օր գյուղի ճաշարանի փակվելուց հետո «տավարիշ» Վալոդին, թևանցուկ տուն էր տանում: Սեյրանը չէր ասում, բայց գիտեինք, որ այդ «միսիան» կատարում է նրա կնոջ կարգադրությամբ, ով սպառնացել էր, որ եթե գաղտնիքը բացահայտվի, կենսաբի քառորդը «երկու» կդնի:Նաև չէր հետաքրքրում, որ օտար լեզվի ուսուցչուհին՝ Պավլինան, ամեն օր քաղաքից գյուղ էր հասնում, որ մեզ անգլերեն սովորեցնի: Միակ բանը, որի համար նրա դասին կարտ չէինք խաղում, էն էր, որ անխիղճը սաստելու համար ամուսնական մատանիով կտտացնում էր գլխներիս, ասես գյուտ էր անում, որ անգլերեն չգիտենք: Իբր ինքը գիտե՞ր: Մենք ի՞նչ մեղք ունեինք, որ նրա պես ի ծնե լեզվական արատ չունեինք, որ գոնե էդ լեզվի առաջին տառը՝ a-ը, մարդավարի արտաբերեինք: Չէր օգնում անգամ նրա «դիտակտիկ» միջամտությունը, երբ ասում էր, թե՜ պատկերացրեք, ձեր բերանում տաք կարտոֆիլ կա. բայց նման մի քանի դասը մի կերպ անցկացրած սոված աշակերտը կարա՞ր բերանում տաք կարտոֆիլ պահեր, արագ մտքի մեջ «կուլ էինք տալիս», ու a-ը նորից սովորական «ա» էր մնում:
Ձմռան օրերին ավտոբուսը Տախտի հողից չէր իջնում: Միշտ բարձրակրունկ կոշիկներով ժենտլի-մենտլի Պավլինան մինչև դպրոց էր հասնում, մենք վայելում էինք ազատ րոպեները, ու ոչ մեկը չէր էլ մտածում, որ միջազգայ~ին լեզու ենք սովորում, մեր ի՞նչին էր պետք, մի «made in» էր պետք, գիտեինք, կամ ո՞վ էր կարում «իմպրտնի» շոր առնի, որ ստուգի, թե որ երկրում է արտադրվել:
Ընկեր Պավլինան էլ չէր ասում, որ կարևոր առարկա է, որովհետև վախենում էր, որ կարող էինք հարցեր տալ, ինչպես, օրինակ, մի օր Վլադիկը հարցրեց, թե անգլերեն զկռտալը ո՞նց կլինի, արժանացավ անիծված մատանու հարվածին, բայց երբ տղան պնդեց, թաշկինակը թևքից հանելով՝ Պավլինան նախ դեմքի քրտինքը մաքրեց, հետո էլ, թե՜ նման անշնորhքություն մենակ դու կարաս անես, անգլերեն իմացող ինտիլիգենտը չի զկռտում: Տնաշեն, մի բառ ասեիր, էլի, ո՞վ էր գնալու բառարանում ստուգի, կամ ո՞վ պիտի սուտդ բռներ, ո՞վ էր բան հասկանում, որ... Ինչպես և հիմա անհասկանալի են ամեն քայլի հանդիպող անգլերենատառ ցուցանակները, վահանակները, հայտարարությունները:
Ի՞նչ իմանայինք, որ տարիներ անց նույն էդ անգլերենի պատճառով կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու, ու պիտի ափսոսայինք մադամ Պավլինայի սովորեցրած գոնե մի քանի բառն անգիր չանելու համար: Հիմա չգիտեմ, Լենինի ցավը տանե՞մ, թե՞ անիծեմ. որ էն ժամանակներում գործի ընդունվելու համար անգլերեն ուզեին, մեր հալն ինչ կլիներ: Պատկերացնում եմ, թե գյուղի բրիգադիր Նեյրմանը ոնց գործից կհաներ անգլերեն չիմացող ծխախոտագործին: Իսկ հիմա՝ ամեն քայլափոխի անգլերեն, հա անգլերեն:
Ծանոթներիցս մեկը վերջերս պատմեց, որ առավոտ կանուխ հեռախոսով ինչ-որ խնդրի մասին արտասահմացի գործընկերոջ հետ խոսելու ժամանակ հավաքարարը, տեսնելով, որ շեֆը նյարդայնացած է, անհանգիստ քայլում է սենյակում, նրան մի բաժակ սուրճ է հյուրասիրել: «Նաչալնիկը», շոյվելով աշխատակցուհու նրբանկատությունից, նույն իներցիայով անգլերենով շնորհակալություն է հայտնել կնոջը: Վերջինս ոչ ավել, ոչ պակաս նույն լեզվով պատասխանել է. «Խնայեք Ձեզ, պարոն, առավոտ շուտ այդքան զայրանալը կարող է վնասել Ձեզ»: Սուրճի բաժակը ձեռքին պարոնը ապշած նայել է կնոջը. հինգ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում ինքը չի էլ մտածել, որ այդ կինը խոսում է անգլերենով:
Չխոսեր՝ գործի չէին ընդունի, ամեն շաբաթ «Գինդ» թերթ կառներ, կարմիրով մի քանի տող կնշեր, հետո մի քանի հազար էլ հարցազրույցների համար կվճարեր ու կլսեր անգիր արած պատասխանը. «Կզանգենք»: Բայց չեն զանգում, մանավանդ որ միայն քո մայրենին գիտես, երեք հատ 90-ի մասին չես էլ երազում, իսկ տարի՜քդ 25-ից մի քանի ամիս անցել է:
Շատ չհուսահատվելու համար քեզ մնում է «Հայլուր» նայել, որ լսես, թե հանրապետությունում նոր աշխատատեղեր են բացվել, կարող է դրանցից մեկն էլ քեզ բաժին հասնի: Ժամանակը սպանելու համար դու էլ կարաս կարտ խաղաս, մեկ էլ տեսար, բախտդ բերեց, ու «տավարիշ» Վալոդի կամ Պավլինա դասատուիդ փոխարեն մի մըսյոյի հանդիպեցիր ու անգլերենով չորս-հինգ բառ սովորեցրեց, ինչպես, օրինակ՝ հայ, բայ, օքեյ, վերի, բեյբի: Կարևորն էստեղ երևի ոչ այնքան լեզվի իմացությունն է, որքան թողածդ տպավորությունը, իմացածդ թեկուզ երկու բառն օգտագործելու վարպետությունդ:
Հետաքրքիր է, Սյունիքի հեռավոր գյուղերից մեկի, օրինակ՝ Տանձատափի դպրոցն ավարտողներն էդպես էլ կյանքում գործ չե՞ն գտնելու, որովհետև էդ դպրոցը հիմնադրվելուց ի վեր երբեք օտար լեզվի ուսուցիչ չի ունեցել: Բա որ հանկարծ ու մի օր էդ դպրոցի շրջանավարտի ձեռքերն օլորեցին ու տարան, օրինակ՝ մայրաքաղաքի Արաբկիրի ոստիկանություն, խեղճը ո՞նց պիտի գլխի ընկնի, թե որտեղ է հայտնվել, եթե շենքի վրա միայն անգլերենով ցուցանակ կա՝ Police: Կամ ինչո՞ւ միայն ոստիկանությունում. անգլերենատառ են հարյուրավոր սրճարանների, տաքսի ծառայությունների, առևտրի կենտրոնների անվանումները: Վերջերս էլ «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի մի սրահի դռան վրա ցուցանակ կար՝ Open:
Դե, եթե դու էլ ես Պավլինայի աշակերտը եղել, երևի շվարած պիտի կանգնես ու սպասես, մինչև որ մի այցելու ներս կամ դուրս անի, ու գլխի ընկնես, որ էդ հեչ էլ Օֆելյայի Օփելը չի: Մյուս կողմից էդ անգլերենացավով տառապում են անգամ երկու զույգ բնակիչ ունեցող գյուղում, որտեղ ոչ միայն զբոսաշրջիկ, այլև որևէ պաշտոնյա երբևէ ոտք չի դրել, բայց կարող են Welcome անվանմամբ ցուցանակ կախել:
Անգլերենի հաղթարշավը երևի սկսվում է դպրոցից, որովհետև դեռ չեմ նկատել, որ որևէ ծնող անհանգստանա, թե երեխան հայերենի գրավոր աշխատանքի հիսուն տողի վրա հիսուն ուղղագրական սխալ կարող է անել կամ ինքնուրույն երեք նախադասություն կազմել, բայց պատրաստ է բերանից կտրել ու անպայման անգլերենի տանել մանկապարտեզում, դպրոցում, արձակուրդների ժամանակ անգամ:
Չեմ մեղադրում, որովհետև կարող է և նրանք էլ են աշակերտել «տավարիշ» Վալոդին ու մադամ Պավլինային ու հիմա, երբ եթե տասը բուհ էլ ավարտես, բայց անգլերեն չիմանաս, միևնույն է՝ պահանջված մասնագետ չես դառնա (թև-թիկունք ունենալը հաշիվ չի), աշխատանք փնտրելու փորձդ կձախողվի անգամ, եթե անասնաբույժ ես, նրանց մտահոգությունն, ըստ էության, տեղին է, կամ էլ հեռատես ծնողները համոզված են, որ Ապահով Հայաստանը շարունակելու է միֆ մնալ, և արդեն արտասահմաններ մեկնելու պատրաստություն են տեսնում: hetq.am

Комментариев нет:
Отправить комментарий