ՀՀ կառավարության կողմից մշակույթի ոլորտին կատարվող հատկացումներն իրականացվում են ծրագրերի միջոցով` պետական պատվերի, սուբսիդիաների ձևով և ուղղվում մշակութային կազմակերպությունների պահպանմանը, միջոցառումների անցկացմանը, ծառայությունների ձեռքբերմանը և այլն:
Ի թիվս այլ հատկացումների, ՀՀ մշակույթի նախարարության ծախսային ուղղությունների մեջ ընդգրկվում է նաեւ աջակցություն ոչ պետական մամուլին, եւ այդ հոդվածով յուրաքանչյուր տարի մոտ 50 միլիոն դրամով սուբսիդավորվում են ոչ պետական մի շարք լրատվամիջոցներ:
Սակայն այս գործընթացն իրականացվում է ոչ հրապարակային. որևէ տեղ չի հրապարակվում սուբսիդավորում ստացած լրատվամիջոցների ցանկը, չկան հստակ մշակված չափանիշեր:
Չի գործում հաշվետվողականության համակարգ, թե նշված միջոցներն ինչպես են նպաստում լրատվամիջոցների առաքելության իրականացմանը:
2012 թվականի օգոստոսից Գորիսի մամուլի ակումբը նախաձեռնել է հետազոտության, վերլուծության միջոցով պարզել, թե վերջին երեք տարվա ընթացքում ինչպես են ծախսվել ՀՀ պետբյուջեից ոչ պետական մամուլի համար նախատեսված ֆինանսական միջոցները, սուբսիդիան ինչպես է նպաստում լրատվամիջոցների կողմից հանրային քաղաքականության փոփոխման գործընթացի բարելավմանը« հանրությանը տեղեկատվության ապահովմանը:
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Комментариев нет:
Отправить комментарий