Գորիսի մամուլի ակումբը փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 12 դպրոցներում /Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ, թիվ 2,3,5,6 հիմնական, Տաթևի, Շինուհայրի, Քարահունջի, Խնձորեսկի, Վերիշենի և Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցներ/ սկսել է իրականացնել "Ով էնպիսի լուր ասի" նախագիծը, որով նախատեսվում է դպրոցականների շրջանում զարգացնել այնպիսի հմտություններ, գիտելիքներ, որոնք թույլ կտան, օգտագործելով մեդիա հարթակները, բարձրաձայնել իրենց համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների, խնդիրների մասին:
Նախագծի շրջանակներում պլանավորվում է ընտրված դպրոցների աշակերտների համար կազմակերպել լրատվության այլընտրանքային ռեսուրսներին, մեդիա գրագիտության ուսուցմանն առնչվող դասընթացներ, ինչպես նաև առավել ակտիվ մասնակիցներին ներգրավվել գործնական աշխատանքներում, հնարավորություն ընձեռել խորացված կրթություն ստանալու, վերապատրաստվելու հանրապետության առաջատար լրատվամիջոցներում:
Կստեղծվի կայք, որտեղ թիրախ դպրոցների աշակերտները կտեղադրեն իրենց համայնքների հիմնախնդիրների մասին պատմող հոդվածներ, տեսանյութեր, կկազմակերպվեն ֆորումներ: Վեբ կայքը հնարավորություն կտա որպեսզի ոչ միայն լրատվական խմբերը ներկայացնեն իրենց տեղեկատվական նյութերը, այլև ցանկացած դպրոցական կամ համայնքի անդամ տեղադրի համայնքի վերաբերյալ նյութ, լուսանկար կամ տեսանյութ:
Մնացած մեր գործողությունների, նախագծի ընթացքի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր բլոգին:

Комментариев нет:
Отправить комментарий