«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «2013թ. մամուլի ազատության ինդեքսը»:
Դրանում Հայաստանը 179 երկրների ցանկում 74-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը երեք հորիզոնականով բարելավելով: Զեկույցում մամուլի ազատության մասին դրույթում Հայաստանը համեմատվում է Վրաստանի (100), Մոլդովայի (55) եւ Ղրղըզստանի (106) հետ: Նշվում է, որ թեեւ աղյուսակում տարբեր տեղաբաշխումներին, այս երկրները ընդհանուր գծեր ունեն:
«Այս երկրներում լրատվամիջոցների լայն բազմազանություն կա եւ պետական գրաքննության ցածր մակարդակ, բայց նրանք նախկինի պես լուրջ խնդիրների են բախվում , որոնք առնչվում են լրատվամիջոցների ազատությանը եւ լրագրողների աշխատանքային միջավայրին: Վերջիններս հաճախ կրակի գծում են հայտնվում խիստ բեւեռացված հանրությունում եւ ճնշման տարբեր խմբերի կողմից դիտվում իբրեւ հեշտ որս»,- ասված է զեկույցում:Համաձայն զեկույցի՝ տարածաշրջանում մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատարն է: Ադրբեջանը156-րդ, Թուրքիան՝ 154-րդ տեղում է: Իրանը 174-րդն է, Ռուսաստանը՝148-րդը:
Առաջին տեղում է Ֆինլանդիան, առաջատարների հնգյակում են նաեւ Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորան: news.am

Комментариев нет:
Отправить комментарий