Մարիամ Մաթևոսյան
Ռայա Սարգսյանն, ում տունը տոն օրերին միշտ մարդաշատ է լինում, այս տարի ամենաշատը «Անահիտ» բոնբոներկան են տարել. «Այս տարի մեր տուն 10-ից ավելի «Անահիտ» են բերել, անցած տարի «Կակաչներն» էին շատ»: Տիկին Ռայան գտել է «բոնբոներկան» տեղին տնօրինելու գաղտնիքը: -Դե էդքանն ինչ անեմ այ բալա, կա’մ տեղ գնալիս ենք տանում, կա’մ էլ խանութին եմ հանձնում՝ փոխարենը կոֆե, թեյ, շաքար, ձեթ վերցնում: Լավ ա խանութպանը վերցնում է, թե չէ… »:
Բոլոր ժամանակներում «Անահիտ» շոկոլադի հավաքածուն պահպանում է առաջատարի դիրքերը: Նրան զիճում է տասնյակի երկրորդ տեղը զբաղեցնող «Տոնականը»: Վարդուհուց տունն այս տարի երկու Տոնական են տարել, որից մեկը ժամկետն անց է եղել: Լինում են նաև նման դեպքեր…
Երրորդ տեղում «Կակաչներն» են: Հաջորդաբար տասնյակը շարունակում են Նաիրին, Տարոնը, Ծաղիկները, Վանը, Փարվանան, Երեկոն…: Փարվանան էլ է հաճախ ճամփորդում հյուրերի տներով, օրինակ այս տարի տիկին Հասմիկից տուն 3 Փարվանա են տարել:
Առևտրի սրահի վաճառողուհին ևս փաստեց, որ «Անահիտ» բոնբոներկան ամենաշատն են գնում. «Հաճախորդները հիմանականում նախընտրում են «Գրանդ Քենդի» ընկերության բոնբոներկաները: Այն, անկախ տոն օրերից, միշտ էլ պահանջարկ է ունեցել. համով է, ինչու չէ կարևոր է նաև մատչելի լինելը»:
Եկեք, օրինակ «Ծաղիկներ» բոնբոներկայի փոխարեն թարմ ծաղիկներ նվիրենք մեր մտերիմներին կամ որևէ հուշանվեր, որը միշտ կհիշեցնի տվյալ թվականը, թե չէ ամեն անգամ բոնբոներկա տալով, ոչինչ չի հիշվում…
Շնորհավոր Հին Նոր տարի, թող 2013թվականը միմիայն ձեռքբերումների տարի լինի…
Նոր Տարին դիմավորելուց հետո սկսվում է Ամանորյա տոների երկրորդ ու ամփոփիչ փուլը՝ մտերիմների տուն հյուր գնալը: Դե հայերի սովորության՝ ամոթ է, հո դատարկ ձեռներով չենք գնա, արտահայտությանն օգնության է գալիս «բոնբոներկա» ասվածը: Այն մետրոյի ժետոնի նման ավելի վստահ է դարձնում ելումուտդ: Այդ օրերին, եթե ասում ես Ամանոր՝ միանգամից հիշում ես նաև շոկոլադի հավաքածուն:
Ու սկսում է «բոնբոներկաների» շրջանառությունը:
Իսկ ավելի շատ ո՞ր շոկոլադի հավաքածուներին են նախապատվություն տալիս մեր համաքաղաքացիները. այդ ամենը կպարզենք՝ միասին ձևավորելով լավագույն բոնբոներկաների Թոփ 10-ը:
Քաղցրավենիքի շուկայում առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության արտադրած շոկոլադի տուփերի միջև էլ տեղի է ունենում մրցակցությունը: Ու սկսում է «բոնբոներկաների» շրջանառությունը:
Իսկ ավելի շատ ո՞ր շոկոլադի հավաքածուներին են նախապատվություն տալիս մեր համաքաղաքացիները. այդ ամենը կպարզենք՝ միասին ձևավորելով լավագույն բոնբոներկաների Թոփ 10-ը:
Ռայա Սարգսյանն, ում տունը տոն օրերին միշտ մարդաշատ է լինում, այս տարի ամենաշատը «Անահիտ» բոնբոներկան են տարել. «Այս տարի մեր տուն 10-ից ավելի «Անահիտ» են բերել, անցած տարի «Կակաչներն» էին շատ»: Տիկին Ռայան գտել է «բոնբոներկան» տեղին տնօրինելու գաղտնիքը: -Դե էդքանն ինչ անեմ այ բալա, կա’մ տեղ գնալիս ենք տանում, կա’մ էլ խանութին եմ հանձնում՝ փոխարենը կոֆե, թեյ, շաքար, ձեթ վերցնում: Լավ ա խանութպանը վերցնում է, թե չէ… »:
Բոլոր ժամանակներում «Անահիտ» շոկոլադի հավաքածուն պահպանում է առաջատարի դիրքերը: Նրան զիճում է տասնյակի երկրորդ տեղը զբաղեցնող «Տոնականը»: Վարդուհուց տունն այս տարի երկու Տոնական են տարել, որից մեկը ժամկետն անց է եղել: Լինում են նաև նման դեպքեր…
Երրորդ տեղում «Կակաչներն» են: Հաջորդաբար տասնյակը շարունակում են Նաիրին, Տարոնը, Ծաղիկները, Վանը, Փարվանան, Երեկոն…: Փարվանան էլ է հաճախ ճամփորդում հյուրերի տներով, օրինակ այս տարի տիկին Հասմիկից տուն 3 Փարվանա են տարել:
Առևտրի սրահի վաճառողուհին ևս փաստեց, որ «Անահիտ» բոնբոներկան ամենաշատն են գնում. «Հաճախորդները հիմանականում նախընտրում են «Գրանդ Քենդի» ընկերության բոնբոներկաները: Այն, անկախ տոն օրերից, միշտ էլ պահանջարկ է ունեցել. համով է, ինչու չէ կարևոր է նաև մատչելի լինելը»:
Եկեք, օրինակ «Ծաղիկներ» բոնբոներկայի փոխարեն թարմ ծաղիկներ նվիրենք մեր մտերիմներին կամ որևէ հուշանվեր, որը միշտ կհիշեցնի տվյալ թվականը, թե չէ ամեն անգամ բոնբոներկա տալով, ոչինչ չի հիշվում…
Շնորհավոր Հին Նոր տարի, թող 2013թվականը միմիայն ձեռքբերումների տարի լինի…
Комментариев нет:
Отправить комментарий