Լենա Հովսեփյան
Երբ տարբեր են ասելն ու իրականությունը
Ծխախոտի` միլիարդ անգամ տրիլիոն (գուցե բազմապատիկ ավելի) տուփերի վրա անխտիր գրված է եղել ու շարունակվում է գրվել «Ծխելը վնասակար է առողջությանը»: Բայց ծխից դեղնած-գորշացած մատ-բեղերով հասուն տղամարդկանցից մինչ մի մատ տղեկներ ու մինչ` վաղուց արդեն ոչ փափկասուն կանայք, շարունակում են իրենց «կոմֆորտ» զգալ ծխի գալարուն քուլաների պարույրներում:
Ողջ` առողջության գործից բան հասկացող աշխարհը ճչում-աղաղակում է, որ համակարգչային կախվածությունը դարի աղետներից է, որ այն սպառնում է` ուղեղի այլաձևումից մինչ հենաշարժային ու տեսողական ապարատ, բայց...Բայց այդ ասելիքն ասվում է հենց ավելի շատ համացանցով ու տեղ է հասնում էլի համակարգչից: Ասվում է: Բայց ո՞վ է լսողը, բայց ո՞նց լսեն, բայց ո՞նց դիմանան դարի խենթ արագությանն առանց համացանցի...Գրադարակներում լեթարգիական...թոշակի գնացած գրքերի աղերսի մասին էլ շատ են ասում, լավ էլ ասում են, համոզիչ են ասում, ցավով են ասում, տագնապով են ասում, բայց...Չէ', լսում են, մտորում-խորհում են, հասկանում-հավատում են, բայց, ախր, գրքի վրա կենտրոնանալու ժամանակ ու ներվ չունեն-կյանքը սուրում է, թվային տեխնոլոգիաները հրաշամանուկի պես զարգանում-նորանում են` պիտի հասցնել, պիտի չուշանալ, գիրքը հո տա՞նն է` դեռ կհասցնեն, շուտ որ չկարողանան-չհասցնեն էլ, հո թոշակի գնալ կա՞` կկարդան էլի, հո չի՞ փախչի...
Հիմա էլ շատ խոսում-մտորում են, մտորում ենք տպագիր մամուլի ճակատագրի մասին` ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու, մնալու-տպվելո՞ւ են, փեշները ե՞տ են քաշելու` մարելու-պրծնելո՞ւ են, թե՞... Դժվար է ասել, դժվար է, որովհետև թերթի` ամենից առաջ թերթաբույրը (նախկինում` արճիճաբույրը. երևի դեռ ոչ ոք դեռ այսպես պատիվ չէր արել արճճին) սիրող-կարոտող մարդիկ (հիշենք` մի փոքր թվաբանությամբ) հիմնականում միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներն են, իսկ թերթը պահելու համար այն պիտի ուզեն, այն պիտի սիրեն այսօրվա երիտասարդները: Իսկ այդ սիրելը համոզելով չի, մեծերիս ասելով չի, տպագիր մամուլի կարևորության դատողություններով չի, խելոք ու պատվին մարդկանց ծանր ու մեծ խոսքերով չի...միայն:
Միջին և ավագ սերունդն աչք է բացել ու տեսել, որ յուրաքանչյուր ընտանիքում, անգամ էն ժամանակների համար`հիմա «տխուր» որակվող, մի կլորիկ գումար հատկացվում էր թերթերի ու ամսագրերի բաժանորդագրությանն ու հետո, ողջ տարվա ընթացքում, ամեն տնից հեռանալիս, փոստատարը քիչ-քիչ ուղղում էր թերթերի կապոցի ծանրության տակ կքած ողնաշարը: Իսկ ընտանիքի ամեն անդամ էլ, իրար ձեռքից իրենց թերթն ու ամսագիրը խլելով, իր երանելի, հանգիստ անկյունն էր մտնում...
Էն տարիների «համադամ» պարբերականներից էին` «Սովետական Հայաստանը», «Ավանգարդը», «Հայրենիքի ձայնը», «Գրական թերթը», «Գարունը», «Սովետական գրականությունը», «Առողջապահությունը», «Պիոներ կանչն» ու «Ծիծեռնակը», տեղական` շրջանային թերթն` անպայման...Իհարկե` պլյուս` ռուսալեզու մի երկար շարք թերթ ու ամսագրեր` նայած ընտանիքի, մարդուս ինտելեկտի նետած շառավղին ու հետաքրքրություններին...Դեռ չասած, որ ուրիշ օտար լեզուների տիրապետողներն բաժանորդագրվում ու ստանում էին հազվագյուտ հետաքրքիր ամսագրեր ու ուսանողներին, իրենց հաճելի միջավայրերում դրանցից պատառիկներ հրամցնում. հո էն ժամանակ էլ այսպես չէ՞ր, որ ամեն տեղ ու ամեն ինչ գրեին` ասենք` Լուսինե Զաքարյանի մասին հիշողությունների կողքին «պատվավոր» տեղ զբաղեցներ Քիմ Քարդաշյանն իր... բարեմասնություններով...
Ինչևէ: Սա` միջանկյալ: Հիմա մեզ հետ, մեր կողքին քանի՞ ընտանիք կա, որտեղ, նաև ի տես երեխաների ու երիտասարդների, թերթ են բաժանորդագրվում: Սկսեմ ինձնից, ես, մեղքս ինչ թաքցնեմ, դա չեմ անում, որովհետև ինձ հետաքրքրող համարյա բոլոր պարբերակնները կայքեր ունեն: Ավելի անկեղծ լինեմ` ինձ`լրագրողիս, որտեղի՞ց այդքան միջոցներ: Չեմ ամաչում ու պատրաստ եմ չոր ու «Տիգրանուհու» հերոսից ոչ պակաս...անկյանք ու անէմոցիա թվաբանությամբ վավերագրել, թե, 1-2 բաժանորդագրության դեպքում, ես որքան ու որչափ կխփեմ իմ ընտանիքի հացիվին ու «կոմունալ-կենցաղայինին»` լույս-գազ-ջրի մարդկանց հետ առերեսումների...անհարմարությունս ավելի առարկայացնելով...
Հիմա` էլի հերթով: Էսօրվա երեխան բաժանորդագրության, չեմ վարանում ասել, մշակույթը ոչ միայն չի տեսնում, այլև հիմնականում չգիտի էլ, որ նման բան եղել է: Էստեղ, էլի` թեկուզ նըվնըվ երևալու վտանգն առկա է (հե'րն էլ անիծած), չմոռանանք նշել, որ, օրինակ, իմ հայրական` սովորական` կողմնակի եկամուտ չունեցող ընտանիքում, տարեկան 45-50 ռուբլի (դեռ ավելի էլ) բաժանորդագրության գումար էր ծախսվում: Ծախսվում էր, և ընտանիքները համարյա «ուփ» էլ չէին անում, որովհետև, գազն ու լույսը, ջուրն էլ, ջրի գին էին, որովհետև քաղաքում անորոշ պպզածին «Վիլիսով» մոտենում ու... հիշեցնում էին, որ պարապությունը լցնելու աշխատատեղերն իրենց են սպասում...Իսկ հիմա օրն ի բուն աշխատում ես` ստացածդ` փողի տեսքով վաստակածիցդ, միայն ամաչում...
Էլի`հերթով: Ուրեմն` բաժանորդագրությունը, այսպես ասած` վաղուց` պը'րծ: Հիմա` թերթ գնելու մասին: Էն ժամանակվա չբաժանորդագրվողը նույն հաջողությամբ թերթ գնում էր. հավատացեք` իսկապես գրոշներով...Իսկ հիմա, էլի մեղք չգործեք ու խոստովանեք, ամսվա մեջ կամ` տարվա, քանի՞սս ու քանի՞ թերթ ենք գնում: Վիզն առնենք` հիմնականում չենք գնում, որովհետև կամ համացանցն է հասանելի կամ էսօրվա 100 դրամը...անլուրջ ու շատ էլ լուրջ թիվ է, որովհետև այսօր տաք ու կուշտ...փորը շատ թանկ արժե, որովհետև թերթն ու կյանքն էլ իրար հետ...չեն խոսում, որովհետև...
էլի` հերթով: Երեխան բաժանորդագրությունից խաբար չի, չի տեսնում, տանը թերթ առնող չկա` չի տեսնում: Հիմա` հարցը` որտեղի՞ց էդ երեխան հասկանա, իմանա, որ թերթը կարևոր բան է, սիրելու բան է, կարգին բան է...Մեծերիս պատմածների՞ց...
Եթե այսօրվա երիտասարդներին հարցնենք ներկայումս իր քաղաքում կամ մայրաքաղաքում լույս տեսնող թերթերի անուններ, քանի՞սը կթվարկի: Ամենակարդացողներն էլ կվկայակոչեն էսօրվա թերթերի, լավագույն դեպքում, էլեկտրոնային տարբերակները կամ, ավելի հաճախ, հավանումների կամ "գժոտ" վերնագրերի, արյունոտ դանակների գայթակղությանը անձնատուր, ծաղկաքաղ անող, լրատվական կոչվող` լրաքաղ կայքերը:
Իսկ որտե՞ղ է էսօրվա երիտասարդը, որտե՞ղ է փնտրում իր բոլոր հարցերի պատասխանները, իր զրուցակիցներին ու համակրանքները, իր հերոսներին, իր աշխատանքը, իր գործընկերին: Թերթը, տեսա'նք, բացառվեց: Թերթին` մի վերջին, հուսահատ անդրադարձ էլ: Եթե ինտերնետի ամսավճարը, ասենք, 8000 դրամը բաժանենք 100-ի, 80 թերթ կստացվի, բայց էդ 80 թերթի փողով, եթե ուզի, հա'մ էդ թերթերը կկարդա, հա'մ Գրելանդիայից կտա` Կուրիլներով դուրս կգա, հա'մ միլիոնների միջից իրեն հարմար ու հաճելի զրուցակից կգտնի, անգամ տատ ու պապերին կնեստեցնի Skype-ի առաջ, ու նրանք էլ, ակնոցները քթին հարմար ուղղելով, «վո~ւյ, ջանիդ մատաղ» ասելով, կզրուցեն աշխաի ծերերում գտնվող իրենց զավակ-հարազատների հետ...
էլի՞ հերթով: Ասե'մ: Հիմա ո՞վ է պատրաստ, հանուն հին, բարի ավանդույթների անգամ, հեշտը թողնի, արագը թողնի, գնա ժամանակ, ներվ ու առողջություն փորձարկելու: Ասենք` փետուրով գրել են, ուրիշ շատ բաներով էլ են գրել, սեպագիրն էլ է եղել, մենք էլ ծայրով ու ինքնահոսով ենք գրել: Գրել ենք, հա': Էլի ինձ օրինակ բերեմ. ընկերներիս վկայակոչմամբ` «քուծուծ»` գծուծ լրագրող էի (հիմա էլ, ճիշտն ասեմ` ե'մ ), մի բանը, կարող է, մի 10 անգամ գրեի-արտագրեի, մինչ շարվածքի տալս: Էդպե'ս էր:
Հիմա գրելիքս համակարգչով եմ հավաքում, էլ հազար անգամ թուղթ փոխելու անհրաժեշտությունը, գրել-արտագրելը չկա, շարվածքից հետո նորից ստուգել`ուրիշի արած սխալներն ուղղելու անհրաժեշտությունը չկա. միանգամից ստանում ես պատրաստի հոդվածդ: Հիմա` ի՞նչ, էլի ձեռքս առնեմ գրիչը: Չէ', սուտ կլինի: Տարիներ առաջ էդ ձեռագիր հոդվածներս, ասենք, «Ազգ»-ին ուղարկելու համար, ծանոթ վարորդ էի փնտրում, խեղճ-խեղճ խնդրում (էդ «մուննաթի» տակից նաև ինձավարի դուրս գալիս), տեղը բացատրում, որ տանի-հասցնի...Հիմա, պատրաստի հոդվածս, համակարգչի մկնիկի մի սեղմումով` մի «քլիք»-ով գնում է այնտեղ` ուր ուզում եմ: Ի՞նչ, այս պարագայում, որ մի հիմարը «նոստալժի» արթնացնելով գրիչ կվերցնի ու ...վարորդ կփնտրի...
էսքան երկար-բարակ խոսեցի, որ ասեմ` ժողովո'ւրդ ջան, էն որ խոսում ենք թերթերի` մայրաքաղաքային լինի, թե`մարզային, ճակատագրերի մասին, առաջիկայում մնալ-չմնալու մասին, ինչ որ տեղ, երևի, էնքան էլ, կիրթ ասած`մարդկային գործոնով պայմավորված չի-ժամանակներն իրենց գործն արեցին: Արե'ցին: Հեշտը տվեցինք ու հիմա ազգովի մղկտում ենք: Հա', ազգովի` ուրիշներից չեմ խոսում: Էլի ինձնով ամփոփեմ` համացանցի արագությունն ու ամենահասությունը գերգայթակղիչ է: Ես էլ պատրաստ եմ հանուն...«հանուն»-երի բարոյագիտական ու դաստիարակչական ելույթներ ունենալ, ասել, որ գրքից ստացածն ուրի~շ է, որ իսկական, լուրջ ու սեփական ձեռագիր ունեցող թերթ-ամսագրի հետ առնչությունը հրա~շք բան է, բայց...Բայց գիտեմ, որ ես ասելու եմ, լավագույն դեպքում`...մե~նք լսելու ենք...
Ասում, խուլ հոգոց եմ հանում, մտքումս արագ զգում եմ... արագության համը, բայց և հիշում եմ հիմնականում ավագ սերնդի այն մարդկանց, որ քաղաքից գնացած բարեկամներից, երիտասարդներից` հաջորդ գալին, միայն թերթե~ր են խնդրում...
Մի բան, մի շա~տ լավ բան խեղանդամվել ու շարունակում է մուտանտվել, շա~տ արժեհամակարգեր են շարունակում նոր քուրաներում...թրծվել: Նորովի' թրծվել: Արագություններին ու ամենահասությանը ի~նչ սարսուռներ են մատաղվում, դաստիարակության ի~նչ համակարգեր են արգելափակվելով` արխիվացվում...
Բայց կան բաներ, ցավոք, շա~տ ցավոք, որոնց դիմակայելն այլևս անօգուտ է դառնում...
Էստեղ կարիք զգացի մի հավելման, որ բոլորովին էլ «Հետգրումը»` ՀԳ-ն չի, ավելի ճիշտ` անկեղծ խոստովանությունն է: Ասե'մ. մինչ այս հոդվածի գրել սկսելը ես շատ, իրոք շատ մարդկանց հետ էի զրուցել, շատ կարծիքներ էի հավաքել, որ ինչպես...դասական լրագրության մեջ է ընդունված, վերջում դնեմ` փաստե~մ, վկայակոչե~մ...
Ու մինչ այդ անելը որոշեցի մի կարծիք էլ ունենալ: Ու հենց հիմա, հենց հոդվածս գրելիս, Facebook-ով դիմեցի Հայստանում իր ծավալած գործունեությամբ բավականին հայտնի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանին: Ու մարդն էլ, որի համար շատ շնորհակալ եմ, անմիջապես, էլի հենց Facebook-ով գրեց իր կարծիքը. «Տպագիր մամուլը այսօր շատ արագ կորցնում է իր ընթերցողին։ Խնդիրն այն է, որ երիտասարդությունը չի էլ հասցնում դառնալ թերթի ընթերցող, նա անմիջապես դառնում է համացանցի այցելու և հայացքը չի էլ ուղղում դեպի թերթը։ Այն թերթերը, որոնք ուզում են գոյատևել, արդեն վաղուց գտնում են իրենց լուծումը համացանցում զարգանալու մեջ։ Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այստեղ վիճակն այսպիսին է. օրինակ, Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի երկու երրորդը մինչեւ 34 տարեկան են։ Եվ այս մարդիկ իրենց ուզած տեղեկատվությունը ստանում են համացանցից, իրենց արդեն դեպի թերթը չես ուղղի»: ***http://kornelij.livejournal.com/1242588.html,http://www.socialbakers.com/facebook-statistics/armenia. այս երկու հղումներն էլ տրամադրեց` որպես իմ`սոցցանցերում երիտասարդության զբաղվածության մասին հավաստի վիճակագրության տրամադրման խնդրանքիս ի պատասխան, որն էլ ես եմ փոխանցում հետաքրքրված ընթերցողներիս:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկումը երիտասարդության...որտեղ գտնվելու մասին, ասես, իմ ընթացիկ մտքի շարունակությունը լիներ: Անմիջապես copy- ով դրեցի: Իսկ մյուս կարծիքները չդրեցի` ոչ թե որ հոգնեցի գրառումների նոթատետրիցս նրանց դիտարկումները շարվածք դարձնել, այլ որովհետև...Ի՞նչ որովհետև, որովհետևն... այն է, որ հեշտն ու արագը, ճշմարիտն ու ստույգը գայթակղում են...Երևի այսպես էլ եղավ:
Հիմա` ամենավերջին «հետո»-ս. ես դեռ կանդրադառնամ նրանց` իմ հարգարժան զրուցակիցներիս: Իսկ որ համացանցի արագությունը «սրտից փուշ» է հանում...Հանո'ւմ է...
Բայց, այսքանով հանդերձ, թերթերի նկատմամբ իմ ...«նոստալժին»` թերթը տպագրության տալու պահի երանելի վավերագրմամբ, հետս գալիս ու գալու է...
Չասեք`հոդվածի մեջքը կոմունիստական բարոյագիտությամբ կոտրեց: Երդվում եմ ստորագրությանս պատվով` անկեղծ եմ ասում...
Բայց, ի~նչ արած, ժամանակը էմոցիաների հետ, ցավոք, հե~չ գլուխ չունի...
Որովհետև ժամանակի ողնաթելի տեղ այսօր, տեր է...փոխպատվաստված համացանցը...
Եվ` ուզեք, թե` չուզեք...
Երբ տարբեր են ասելն ու իրականությունը
Ծխախոտի` միլիարդ անգամ տրիլիոն (գուցե բազմապատիկ ավելի) տուփերի վրա անխտիր գրված է եղել ու շարունակվում է գրվել «Ծխելը վնասակար է առողջությանը»: Բայց ծխից դեղնած-գորշացած մատ-բեղերով հասուն տղամարդկանցից մինչ մի մատ տղեկներ ու մինչ` վաղուց արդեն ոչ փափկասուն կանայք, շարունակում են իրենց «կոմֆորտ» զգալ ծխի գալարուն քուլաների պարույրներում:
Ողջ` առողջության գործից բան հասկացող աշխարհը ճչում-աղաղակում է, որ համակարգչային կախվածությունը դարի աղետներից է, որ այն սպառնում է` ուղեղի այլաձևումից մինչ հենաշարժային ու տեսողական ապարատ, բայց...Բայց այդ ասելիքն ասվում է հենց ավելի շատ համացանցով ու տեղ է հասնում էլի համակարգչից: Ասվում է: Բայց ո՞վ է լսողը, բայց ո՞նց լսեն, բայց ո՞նց դիմանան դարի խենթ արագությանն առանց համացանցի...Գրադարակներում լեթարգիական...թոշակի գնացած գրքերի աղերսի մասին էլ շատ են ասում, լավ էլ ասում են, համոզիչ են ասում, ցավով են ասում, տագնապով են ասում, բայց...Չէ', լսում են, մտորում-խորհում են, հասկանում-հավատում են, բայց, ախր, գրքի վրա կենտրոնանալու ժամանակ ու ներվ չունեն-կյանքը սուրում է, թվային տեխնոլոգիաները հրաշամանուկի պես զարգանում-նորանում են` պիտի հասցնել, պիտի չուշանալ, գիրքը հո տա՞նն է` դեռ կհասցնեն, շուտ որ չկարողանան-չհասցնեն էլ, հո թոշակի գնալ կա՞` կկարդան էլի, հո չի՞ փախչի...
Բաժանորդագրությունից` մինչ համակարգչի մկնիկի մի «քլիք» անել
Հիմա էլ շատ խոսում-մտորում են, մտորում ենք տպագիր մամուլի ճակատագրի մասին` ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու, մնալու-տպվելո՞ւ են, փեշները ե՞տ են քաշելու` մարելու-պրծնելո՞ւ են, թե՞... Դժվար է ասել, դժվար է, որովհետև թերթի` ամենից առաջ թերթաբույրը (նախկինում` արճիճաբույրը. երևի դեռ ոչ ոք դեռ այսպես պատիվ չէր արել արճճին) սիրող-կարոտող մարդիկ (հիշենք` մի փոքր թվաբանությամբ) հիմնականում միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներն են, իսկ թերթը պահելու համար այն պիտի ուզեն, այն պիտի սիրեն այսօրվա երիտասարդները: Իսկ այդ սիրելը համոզելով չի, մեծերիս ասելով չի, տպագիր մամուլի կարևորության դատողություններով չի, խելոք ու պատվին մարդկանց ծանր ու մեծ խոսքերով չի...միայն:
Միջին և ավագ սերունդն աչք է բացել ու տեսել, որ յուրաքանչյուր ընտանիքում, անգամ էն ժամանակների համար`հիմա «տխուր» որակվող, մի կլորիկ գումար հատկացվում էր թերթերի ու ամսագրերի բաժանորդագրությանն ու հետո, ողջ տարվա ընթացքում, ամեն տնից հեռանալիս, փոստատարը քիչ-քիչ ուղղում էր թերթերի կապոցի ծանրության տակ կքած ողնաշարը: Իսկ ընտանիքի ամեն անդամ էլ, իրար ձեռքից իրենց թերթն ու ամսագիրը խլելով, իր երանելի, հանգիստ անկյունն էր մտնում...
Էն տարիների «համադամ» պարբերականներից էին` «Սովետական Հայաստանը», «Ավանգարդը», «Հայրենիքի ձայնը», «Գրական թերթը», «Գարունը», «Սովետական գրականությունը», «Առողջապահությունը», «Պիոներ կանչն» ու «Ծիծեռնակը», տեղական` շրջանային թերթն` անպայման...Իհարկե` պլյուս` ռուսալեզու մի երկար շարք թերթ ու ամսագրեր` նայած ընտանիքի, մարդուս ինտելեկտի նետած շառավղին ու հետաքրքրություններին...Դեռ չասած, որ ուրիշ օտար լեզուների տիրապետողներն բաժանորդագրվում ու ստանում էին հազվագյուտ հետաքրքիր ամսագրեր ու ուսանողներին, իրենց հաճելի միջավայրերում դրանցից պատառիկներ հրամցնում. հո էն ժամանակ էլ այսպես չէ՞ր, որ ամեն տեղ ու ամեն ինչ գրեին` ասենք` Լուսինե Զաքարյանի մասին հիշողությունների կողքին «պատվավոր» տեղ զբաղեցներ Քիմ Քարդաշյանն իր... բարեմասնություններով...
Ինչևէ: Սա` միջանկյալ: Հիմա մեզ հետ, մեր կողքին քանի՞ ընտանիք կա, որտեղ, նաև ի տես երեխաների ու երիտասարդների, թերթ են բաժանորդագրվում: Սկսեմ ինձնից, ես, մեղքս ինչ թաքցնեմ, դա չեմ անում, որովհետև ինձ հետաքրքրող համարյա բոլոր պարբերակնները կայքեր ունեն: Ավելի անկեղծ լինեմ` ինձ`լրագրողիս, որտեղի՞ց այդքան միջոցներ: Չեմ ամաչում ու պատրաստ եմ չոր ու «Տիգրանուհու» հերոսից ոչ պակաս...անկյանք ու անէմոցիա թվաբանությամբ վավերագրել, թե, 1-2 բաժանորդագրության դեպքում, ես որքան ու որչափ կխփեմ իմ ընտանիքի հացիվին ու «կոմունալ-կենցաղայինին»` լույս-գազ-ջրի մարդկանց հետ առերեսումների...անհարմարությունս ավելի առարկայացնելով...
Հիմա` էլի հերթով: Էսօրվա երեխան բաժանորդագրության, չեմ վարանում ասել, մշակույթը ոչ միայն չի տեսնում, այլև հիմնականում չգիտի էլ, որ նման բան եղել է: Էստեղ, էլի` թեկուզ նըվնըվ երևալու վտանգն առկա է (հե'րն էլ անիծած), չմոռանանք նշել, որ, օրինակ, իմ հայրական` սովորական` կողմնակի եկամուտ չունեցող ընտանիքում, տարեկան 45-50 ռուբլի (դեռ ավելի էլ) բաժանորդագրության գումար էր ծախսվում: Ծախսվում էր, և ընտանիքները համարյա «ուփ» էլ չէին անում, որովհետև, գազն ու լույսը, ջուրն էլ, ջրի գին էին, որովհետև քաղաքում անորոշ պպզածին «Վիլիսով» մոտենում ու... հիշեցնում էին, որ պարապությունը լցնելու աշխատատեղերն իրենց են սպասում...Իսկ հիմա օրն ի բուն աշխատում ես` ստացածդ` փողի տեսքով վաստակածիցդ, միայն ամաչում...
Էլի`հերթով: Ուրեմն` բաժանորդագրությունը, այսպես ասած` վաղուց` պը'րծ: Հիմա` թերթ գնելու մասին: Էն ժամանակվա չբաժանորդագրվողը նույն հաջողությամբ թերթ գնում էր. հավատացեք` իսկապես գրոշներով...Իսկ հիմա, էլի մեղք չգործեք ու խոստովանեք, ամսվա մեջ կամ` տարվա, քանի՞սս ու քանի՞ թերթ ենք գնում: Վիզն առնենք` հիմնականում չենք գնում, որովհետև կամ համացանցն է հասանելի կամ էսօրվա 100 դրամը...անլուրջ ու շատ էլ լուրջ թիվ է, որովհետև այսօր տաք ու կուշտ...փորը շատ թանկ արժե, որովհետև թերթն ու կյանքն էլ իրար հետ...չեն խոսում, որովհետև...
էլի` հերթով: Երեխան բաժանորդագրությունից խաբար չի, չի տեսնում, տանը թերթ առնող չկա` չի տեսնում: Հիմա` հարցը` որտեղի՞ց էդ երեխան հասկանա, իմանա, որ թերթը կարևոր բան է, սիրելու բան է, կարգին բան է...Մեծերիս պատմածների՞ց...
Եթե այսօրվա երիտասարդներին հարցնենք ներկայումս իր քաղաքում կամ մայրաքաղաքում լույս տեսնող թերթերի անուններ, քանի՞սը կթվարկի: Ամենակարդացողներն էլ կվկայակոչեն էսօրվա թերթերի, լավագույն դեպքում, էլեկտրոնային տարբերակները կամ, ավելի հաճախ, հավանումների կամ "գժոտ" վերնագրերի, արյունոտ դանակների գայթակղությանը անձնատուր, ծաղկաքաղ անող, լրատվական կոչվող` լրաքաղ կայքերը:
Իսկ որտե՞ղ է էսօրվա երիտասարդը, որտե՞ղ է փնտրում իր բոլոր հարցերի պատասխանները, իր զրուցակիցներին ու համակրանքները, իր հերոսներին, իր աշխատանքը, իր գործընկերին: Թերթը, տեսա'նք, բացառվեց: Թերթին` մի վերջին, հուսահատ անդրադարձ էլ: Եթե ինտերնետի ամսավճարը, ասենք, 8000 դրամը բաժանենք 100-ի, 80 թերթ կստացվի, բայց էդ 80 թերթի փողով, եթե ուզի, հա'մ էդ թերթերը կկարդա, հա'մ Գրելանդիայից կտա` Կուրիլներով դուրս կգա, հա'մ միլիոնների միջից իրեն հարմար ու հաճելի զրուցակից կգտնի, անգամ տատ ու պապերին կնեստեցնի Skype-ի առաջ, ու նրանք էլ, ակնոցները քթին հարմար ուղղելով, «վո~ւյ, ջանիդ մատաղ» ասելով, կզրուցեն աշխաի ծերերում գտնվող իրենց զավակ-հարազատների հետ...
էլի՞ հերթով: Ասե'մ: Հիմա ո՞վ է պատրաստ, հանուն հին, բարի ավանդույթների անգամ, հեշտը թողնի, արագը թողնի, գնա ժամանակ, ներվ ու առողջություն փորձարկելու: Ասենք` փետուրով գրել են, ուրիշ շատ բաներով էլ են գրել, սեպագիրն էլ է եղել, մենք էլ ծայրով ու ինքնահոսով ենք գրել: Գրել ենք, հա': Էլի ինձ օրինակ բերեմ. ընկերներիս վկայակոչմամբ` «քուծուծ»` գծուծ լրագրող էի (հիմա էլ, ճիշտն ասեմ` ե'մ ), մի բանը, կարող է, մի 10 անգամ գրեի-արտագրեի, մինչ շարվածքի տալս: Էդպե'ս էր:
Հիմա գրելիքս համակարգչով եմ հավաքում, էլ հազար անգամ թուղթ փոխելու անհրաժեշտությունը, գրել-արտագրելը չկա, շարվածքից հետո նորից ստուգել`ուրիշի արած սխալներն ուղղելու անհրաժեշտությունը չկա. միանգամից ստանում ես պատրաստի հոդվածդ: Հիմա` ի՞նչ, էլի ձեռքս առնեմ գրիչը: Չէ', սուտ կլինի: Տարիներ առաջ էդ ձեռագիր հոդվածներս, ասենք, «Ազգ»-ին ուղարկելու համար, ծանոթ վարորդ էի փնտրում, խեղճ-խեղճ խնդրում (էդ «մուննաթի» տակից նաև ինձավարի դուրս գալիս), տեղը բացատրում, որ տանի-հասցնի...Հիմա, պատրաստի հոդվածս, համակարգչի մկնիկի մի սեղմումով` մի «քլիք»-ով գնում է այնտեղ` ուր ուզում եմ: Ի՞նչ, այս պարագայում, որ մի հիմարը «նոստալժի» արթնացնելով գրիչ կվերցնի ու ...վարորդ կփնտրի...
Եզրահանգման, եթե թույլ տրվի, իրավունքով
Ասում, խուլ հոգոց եմ հանում, մտքումս արագ զգում եմ... արագության համը, բայց և հիշում եմ հիմնականում ավագ սերնդի այն մարդկանց, որ քաղաքից գնացած բարեկամներից, երիտասարդներից` հաջորդ գալին, միայն թերթե~ր են խնդրում...
Մի բան, մի շա~տ լավ բան խեղանդամվել ու շարունակում է մուտանտվել, շա~տ արժեհամակարգեր են շարունակում նոր քուրաներում...թրծվել: Նորովի' թրծվել: Արագություններին ու ամենահասությանը ի~նչ սարսուռներ են մատաղվում, դաստիարակության ի~նչ համակարգեր են արգելափակվելով` արխիվացվում...
Բայց կան բաներ, ցավոք, շա~տ ցավոք, որոնց դիմակայելն այլևս անօգուտ է դառնում...
Ոչ թե ՀԳ, այլ, պարզապես, խոստովանություն
Էստեղ կարիք զգացի մի հավելման, որ բոլորովին էլ «Հետգրումը»` ՀԳ-ն չի, ավելի ճիշտ` անկեղծ խոստովանությունն է: Ասե'մ. մինչ այս հոդվածի գրել սկսելը ես շատ, իրոք շատ մարդկանց հետ էի զրուցել, շատ կարծիքներ էի հավաքել, որ ինչպես...դասական լրագրության մեջ է ընդունված, վերջում դնեմ` փաստե~մ, վկայակոչե~մ...
Ու մինչ այդ անելը որոշեցի մի կարծիք էլ ունենալ: Ու հենց հիմա, հենց հոդվածս գրելիս, Facebook-ով դիմեցի Հայստանում իր ծավալած գործունեությամբ բավականին հայտնի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանին: Ու մարդն էլ, որի համար շատ շնորհակալ եմ, անմիջապես, էլի հենց Facebook-ով գրեց իր կարծիքը. «Տպագիր մամուլը այսօր շատ արագ կորցնում է իր ընթերցողին։ Խնդիրն այն է, որ երիտասարդությունը չի էլ հասցնում դառնալ թերթի ընթերցող, նա անմիջապես դառնում է համացանցի այցելու և հայացքը չի էլ ուղղում դեպի թերթը։ Այն թերթերը, որոնք ուզում են գոյատևել, արդեն վաղուց գտնում են իրենց լուծումը համացանցում զարգանալու մեջ։ Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այստեղ վիճակն այսպիսին է. օրինակ, Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի երկու երրորդը մինչեւ 34 տարեկան են։ Եվ այս մարդիկ իրենց ուզած տեղեկատվությունը ստանում են համացանցից, իրենց արդեն դեպի թերթը չես ուղղի»: ***http://kornelij.livejournal.com/1242588.html,http://www.socialbakers.com/facebook-statistics/armenia. այս երկու հղումներն էլ տրամադրեց` որպես իմ`սոցցանցերում երիտասարդության զբաղվածության մասին հավաստի վիճակագրության տրամադրման խնդրանքիս ի պատասխան, որն էլ ես եմ փոխանցում հետաքրքրված ընթերցողներիս:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկումը երիտասարդության...որտեղ գտնվելու մասին, ասես, իմ ընթացիկ մտքի շարունակությունը լիներ: Անմիջապես copy- ով դրեցի: Իսկ մյուս կարծիքները չդրեցի` ոչ թե որ հոգնեցի գրառումների նոթատետրիցս նրանց դիտարկումները շարվածք դարձնել, այլ որովհետև...Ի՞նչ որովհետև, որովհետևն... այն է, որ հեշտն ու արագը, ճշմարիտն ու ստույգը գայթակղում են...Երևի այսպես էլ եղավ:
Հիմա` ամենավերջին «հետո»-ս. ես դեռ կանդրադառնամ նրանց` իմ հարգարժան զրուցակիցներիս: Իսկ որ համացանցի արագությունը «սրտից փուշ» է հանում...Հանո'ւմ է...
Բայց, այսքանով հանդերձ, թերթերի նկատմամբ իմ ...«նոստալժին»` թերթը տպագրության տալու պահի երանելի վավերագրմամբ, հետս գալիս ու գալու է...
Չասեք`հոդվածի մեջքը կոմունիստական բարոյագիտությամբ կոտրեց: Երդվում եմ ստորագրությանս պատվով` անկեղծ եմ ասում...
Բայց, ի~նչ արած, ժամանակը էմոցիաների հետ, ցավոք, հե~չ գլուխ չունի...
Որովհետև ժամանակի ողնաթելի տեղ այսօր, տեր է...փոխպատվաստված համացանցը...
Եվ` ուզեք, թե` չուզեք...
Комментариев нет:
Отправить комментарий