Շուշան Օհանյան
Էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները
Չգիտեմ` ով ինչպես, բայց ես դժվարանում եմ մտաբերել, որ երբևէ "մայրաքաղաքային" և "մարզային" բառերի նախադրմամբ տարբերակված լինեն, ասենք, բժիշկն ու մանկավարժը, ինժեներն ու տնտեսագետը... Բայց չգիտես` ինչու և ինչ տրամաբանությամբ վաղուց ու շատ համոզիչ կերպով մեր լսելիքին "նստեցրել են" մարզային լրագրություն ու մարզային լրագրող արտահայտությունները: Ու առաջին հարցը, որ այս մասին խորհելիս ակամա ծնվում է, այն է, թե ի՞նչ բնութագրիչներով են առանձնացված մարզայինները մայրաքաղաքային գործընկերներից. չէ՞ որ, ի վերջո, բոլորն էլ նույն գործին են կոչված:
Երբեմն, որպես մարզում ծնված, մարզում ապրող և աշխատող լրագրող, ուզում ես հավատալ, որ սա ընդամենն աշխարհագրությամբ պայմանավորված անմեղ...տարանջատում է: Բայց երբ մտաբերում ես իշխանական վերին ատյաններում` ընդունելությունների ժամանակ տաք զրույցի բռնված հեռուստաեթերից ու հանրապետական թերթերից ծանոթ լրագրողներին, զգում ես, որ բաժանումը, մեղմ ասած, այնքան էլ անմեղ չէ, որ ուշադրությունների էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները:
Որքա՞ն կգոյատևի տպագիր մամուլը
Մարզերում այսօր լուրջ խնդրի առջև է կանգնած հատկապես տպագիր մամուլը: Հաճախակի քննարկումների առարկա է, թե այն ինչքան կգոյատևի կամ կգոյատևի՞ արդյոք, թե կուլ կգնա էլեկտրոնայինի գերակայությանը: Այս հարցում կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ, անկախ ամեն ինչից, տպագիր մամուլը շարունակելու է գոյատևել, ոմանք կարծում են, որ եթե գոյատևի էլ, ապա զգալիորեն կրճատված տպաքանակով, իսկ ոմանք էլ...տպագիր մամուլի հարցում անհույս են:
Եթե ընդհանրական վերցնենք, այսօր ոչ միայն տպագիր մամուլը, այլև, առհասարակ, լրատվական դաշտը որակային առումով լուրջ փոփոխություններ է կրել: Չգիտեմ` պահանջա՞րկն է առաջարկ ծնել, թե՞...Բայց այսօր բոլորն ընկել են ռեյտինգների հետևից, փորձում են առաջինը լինել` չխնայելով ոչ մի ջանք, երբեմն անգամ չհասկանալով, որ այդ ռեյտինգամանիան արժեզրկող է:
Հեռուստատեսությամբ գրեթե ամենուր նույն դեմքերն են, միանման, անհամ-անհոտ հաղորդումներ, "ծլող-ծաղկող" սերիալներ, արյունոտ տեսարանններ, Շամշյանին "լրատվական հումք" ծառայող ավտովթարներ, սակավաթիվ են մշակութային բարձրարժեք հաղորդումները, գիտահանրամատչելի ծրագրերը, հանրօգուտ նախագծերը:
Իսկ որակի առումով ինչպիսի՞ն է վիճակը մարզային լրատվամիջոցներում: Եթե վերցնենք տպագիր մամուլը, ապա այստեղ կան տարբեր խնդիրներ. նախ` մայրաքաղաքայինների համեմատ առավել զգացնել տվող ֆինանսական կախվածություն (եթե համարենք որ ինքնաֆինասավորման տարբերակը բացառված է, ապա պարզ է, որ կանոններն այս պարագայում թելադրում է նա, ով ֆինանսավորում է), հետո` օպերատվության խնդիր, երբեմն`որակյալ կադրերի, ինչու չէ` նաև բարեկամ-խնամի-ծանոթ շղթայի առկայություն:
Այս ամենի հետ մեկտեղ, ոչ ոք չի կարող հերքել, որ մարզերում էլ քիչ չեն ժամանակի շունչը զգացող արհեստավարժ լրագրողներ, ովքեր երևանյան իրենց գործընկերների հետ մասնագիտական նույն հարթությունում են, հաջողությամբ, արդեն տարիներ շարունակ, համագործակցում են թե' երևանյան թերթերի, թե' օնլայն պարբերականների և թե հեռուստաընկերությունների հետ:
Որոշակի հարցերի տիրույթում հետաքրքիր էր լսել լրատվական դաշտը ներկայացնող ու այդ դաշտին առնչվող մարդկանց դիտարկումները:
"Երևանը թելադրում է, մարզերը կատարում են"
Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:
Էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները
Չգիտեմ` ով ինչպես, բայց ես դժվարանում եմ մտաբերել, որ երբևէ "մայրաքաղաքային" և "մարզային" բառերի նախադրմամբ տարբերակված լինեն, ասենք, բժիշկն ու մանկավարժը, ինժեներն ու տնտեսագետը... Բայց չգիտես` ինչու և ինչ տրամաբանությամբ վաղուց ու շատ համոզիչ կերպով մեր լսելիքին "նստեցրել են" մարզային լրագրություն ու մարզային լրագրող արտահայտությունները: Ու առաջին հարցը, որ այս մասին խորհելիս ակամա ծնվում է, այն է, թե ի՞նչ բնութագրիչներով են առանձնացված մարզայինները մայրաքաղաքային գործընկերներից. չէ՞ որ, ի վերջո, բոլորն էլ նույն գործին են կոչված:
Երբեմն, որպես մարզում ծնված, մարզում ապրող և աշխատող լրագրող, ուզում ես հավատալ, որ սա ընդամենն աշխարհագրությամբ պայմանավորված անմեղ...տարանջատում է: Բայց երբ մտաբերում ես իշխանական վերին ատյաններում` ընդունելությունների ժամանակ տաք զրույցի բռնված հեռուստաեթերից ու հանրապետական թերթերից ծանոթ լրագրողներին, զգում ես, որ բաժանումը, մեղմ ասած, այնքան էլ անմեղ չէ, որ ուշադրությունների էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները:
Որքա՞ն կգոյատևի տպագիր մամուլը
կամ
կարո՞ղ է արդյոք մարզային մամուլը լինել անկախ
Եթե ընդհանրական վերցնենք, այսօր ոչ միայն տպագիր մամուլը, այլև, առհասարակ, լրատվական դաշտը որակային առումով լուրջ փոփոխություններ է կրել: Չգիտեմ` պահանջա՞րկն է առաջարկ ծնել, թե՞...Բայց այսօր բոլորն ընկել են ռեյտինգների հետևից, փորձում են առաջինը լինել` չխնայելով ոչ մի ջանք, երբեմն անգամ չհասկանալով, որ այդ ռեյտինգամանիան արժեզրկող է:
Հեռուստատեսությամբ գրեթե ամենուր նույն դեմքերն են, միանման, անհամ-անհոտ հաղորդումներ, "ծլող-ծաղկող" սերիալներ, արյունոտ տեսարանններ, Շամշյանին "լրատվական հումք" ծառայող ավտովթարներ, սակավաթիվ են մշակութային բարձրարժեք հաղորդումները, գիտահանրամատչելի ծրագրերը, հանրօգուտ նախագծերը:
Լրագրողի համար կարևորը մասնագիտական որակներն են
Իսկ որակի առումով ինչպիսի՞ն է վիճակը մարզային լրատվամիջոցներում: Եթե վերցնենք տպագիր մամուլը, ապա այստեղ կան տարբեր խնդիրներ. նախ` մայրաքաղաքայինների համեմատ առավել զգացնել տվող ֆինանսական կախվածություն (եթե համարենք որ ինքնաֆինասավորման տարբերակը բացառված է, ապա պարզ է, որ կանոններն այս պարագայում թելադրում է նա, ով ֆինանսավորում է), հետո` օպերատվության խնդիր, երբեմն`որակյալ կադրերի, ինչու չէ` նաև բարեկամ-խնամի-ծանոթ շղթայի առկայություն:
Այս ամենի հետ մեկտեղ, ոչ ոք չի կարող հերքել, որ մարզերում էլ քիչ չեն ժամանակի շունչը զգացող արհեստավարժ լրագրողներ, ովքեր երևանյան իրենց գործընկերների հետ մասնագիտական նույն հարթությունում են, հաջողությամբ, արդեն տարիներ շարունակ, համագործակցում են թե' երևանյան թերթերի, թե' օնլայն պարբերականների և թե հեռուստաընկերությունների հետ:
Որոշակի հարցերի տիրույթում հետաքրքիր էր լսել լրատվական դաշտը ներկայացնող ու այդ դաշտին առնչվող մարդկանց դիտարկումները:
"Երևանը թելադրում է, մարզերը կատարում են"
Հարություն Մանսուրյան, "Ինտերնյուս" մամուլի աջակցության հասարակական կազմակերպության, ուսումնական և արտադրության բաժնի ղեկավար. «Մայրաքաղաքային ու մարզային լրագրությունները, իսկապես, տարբեր դաշտեր են: Մարզային լրագրողներն անհամեմատ փոքր շուկայում են գործում (մի քանի անգամ քիչ աշխատավարձ են ստանում՝ բոլոր մնացյալ հետևություններով): Որպես օրենք՝ երևացող և կայացած մարզայինները տեղափոխվում են Երևան և կորչում մայրաքաղաքային աղմուկում: Մարզերում շատ ավելի մեծ է կախվածությունը տեղի իշխանությունից: Երևանում ավելի դասակարգված է. իշխանություն սիրող լրատվամիջոցները մի կողմում են, չսիրողները՝ մյուսում:
Լրագրողները սովորաբար պատվեր կատարող են (սա նմանություններից է) և նայած թե ինչ է ուզում խմբագիրը (տնօրենը), այն էլ անում է լրագրողը: Անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը չնչին տոկոսով են առկա այսօրվա լրագրողական դաշտում: Սովորաբար, Երևանը թելադրում է, մարզերը կատարում են: Երևանյան լրագրողները վերևից են նայում մարզայիններին, բայց սպառողների մակարդկում (հեռուստադիտող, ընթերցող) ավելի մեծ է հենց մարզային նորությունների պահանջարկը (ֆակտուրա կա, գույն ու լեզու կա): Երևանյանը պաշտոնական՝ անհետաքրքիր, լրատվության դաշտն է»:
Շաքե Ավոյան, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող. «Մարզային լարտվամիջոցները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեն համապետական նշանակության խնդիրներ լուսաբանելու, իրենց տեղական իշխանությունների վերաբերյալ էլ տեղեկատվություն տարածելը մարզային լրատվամիջոցների համար խիստ խնդրահարույց է, ուստի դրանից հիմնականում խուսափում են: Մնացած դեպքերում մարդն իր խնդիրներով, մտահոգություններով, ակնկալիքներով դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից: Ու, թեև դրանք ամենակենդանի ու դինամիկ նյութերն են՝ թե' քաղաքական, թե' տնտեսական ենթատեքստով, կոլորիտով և իրականությունը ներկայացնելու մեծ հավանականությամբ, այնուամենայնիվ, դիտարկվում են որպես խիստ տեղական նշանակության լուրեր: Լուրեր, որոնք մայրաքաղաքի կամ այլ մարզի ընթերցողին կարող են չհետաքրքել, ինչի հետ ես միանշանակորեն համաձայն չեմ, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ մարզերից ներկայացվող հաղորդումները, նույնիսկ, եթե դրանք շատ կարևոր չեն գնահատվում, դիտվում կամ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ»:
"Լավ լրագրողը գնահատվում է ամեն տեղ,
հեռավորությունը կապ չունի"
Երանուհի Սողոյան, «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող. «12 տարի է աշխատում եմ երևանյան լրատվամիջոցների հետ, երբեք չեմ ձգտել ինքնահաստատման նպատակով հասնել մայրաքաղաք: Կարծում եմ` այստեղ մարզ-մայրաքաղաք խնդիրը չէ: Լավ լրագրողը գնահատվում է ամեն տեղ, հեռավորությունը կապ չունի: Եվ հենց մարզերում աշխատող լավ մասնագետների շնորհիվ է, որ մայրաքաղաքային լրագրողները չեն էլ ձգտում Երևանից դուրս գալ: Կան ասուլիսային լրագրողներ, ովքեր երբեք չեն ձգտում մարզեր մեկնել` որեւէ դեպք լուսաբանելու, բայց կան նաեւ ակտիվ լրագրողներ աշխատող Երևանում, որ հասկանում են` կյանքը շարունակվում է նաև Երևանի սահմաններից դուրս:
Սուր հոդվածներ, նաև առկա խնդիրների համակողմանի լուսաբանում ընթերցողը մարզային թերթերի էջերում էլ կարող է գտնել (ես խոսում եմ Շիրակի մարզում հրապարկվող մամուլի մասին). ոչ հաճախակի հանդիպող երևույթ է, բայց ամեն դպքում, առկա է:
Ես շատ կուզենայի լավատես լինել, սակայն «Հետք»-ի փորձը վկայակոչելով, կարող եմ ասել, որ այն, որպես տպագիր մամուլ, ձախողվեց նաև այն պատճառով, որ մեզ առաջնահերթ ճանաչում էին որպես էլեկտրոնային միջոց և գերադասում էին նյութերին հետևել կայքի միջոցով: Կարծում եմ` հայաստանյան մամուլը, եթե գոյատևի էլ, խիստ կկրճատի տպաքանակը»:
Սրբուհի Գրիգորյան, «Սիսիանի լրատու» թերթի խմբագիր, հեռուստալրագրող. «Մարզերում առավել դժվար է քննադատական հոդվածներ պատրաստելը: Մենք փոքր քաղաքներում ենք ապրում, ուր ամեն ինչ անձնավորված է, չնայած դա արդարացում չէ: Լրագրողի ամենամեծ առաքելությունը ճշմարտության մասին խոսելն է, խնդիրներ բարձրացնելը: Հակառակ պարագայում պետք է ուղղակի թողնել լրագրությունը:
Մարզային մեդիայում հեշտ չէ պահպանել լրագրության առանցքային սկզբունքը՝ ճշմարիտ ու համակողմանի տեղեկատվություն տարածելը, բայց... Ի վերջո պետք է հասկանալ, թե ում համար ենք աշխատում. եթե ժողովրդի, ուրեմն հարկ է, որ չշեղվենք այդ սկզբունքից: Պաշտոնյային կարելի է համոզել, բացատրել, ժողովրդին՝ ոչ: Ժողովորուդն ամենաարդար դատավորն է»:
Հասմիկ Թովմասյան, «Սոսի» հեռուստաընկերության լրագրող. «Բնականաբար, մայրաքաղաքի արագությունն ու իրադարձությունների իրար հաջորդելն օգնում են լրագրողին կայանալու, հմտանալու հարցում. մարզերում կյանքը միապաղաղ է, պետք է ինքնուրույն թեմաներ, հերոսներ, բանավիճող կողմեր գտնել, հետևաբար, զուգահեռներ տանելն անտեղի եմ համարում, որովհետև կարելի է համեմատել նույն մեկնարկային պայմաններում ու նույն հարթությունում գտնվողներին:
Լրատվամիջոցի` անկախ լինել-չլինելու մասին. այն անկախ չի կարող լինել, առավել ևս մարզերում, և եթե նույնիսկ լինում են քննադատական սուր հոդվածներ, ապա դրանք էլ ունենում են իրենց տողատակը: Կա ֆինանսավորման խնդիր. ով տալիս է գումարը, նա էլ թելադրում է: Եվ սա միայն մարզային մամուլի խնդիրը չէ, ամբողջ երկրում է այդպես:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե տպագիր մամուլը որքան կգոյատևի, ասեմ` քանի կան մարդիկ, ովքեր վճարում են հոդվածների, հոբելյանների, նշանակալի իրադարձությունների կամ ինչ որ մարդկանց, ընկերությունների մասին գովասանքի կամ դեմ նյութեր գրելու համար, մարզային թերթերը կմնան»:
Իրինա Յոլյան, Գորիսի "Շառավիղ" լրագրողական ակումբի համակարգող. հեռուստալրագրող. «Տեղական լրատվամիջոցները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, հետևաբար չեն կարող մեծ աշխատակազմ ունենալ, մրցակացային առողջ միջավայր ստեղծել: Հիմա յուրաքանչյուր խմբագրությունում աշխատում է մեկ, լավագույն դեպքում ` երկու հոգի, այն էլ` գործի նվիրյալ մարդիկ, ովքեր նվազագույն աշխատավարձով անում են ամեն ինչ իրենց լսարանը չկորցնելու համար: Ցավոք, այսօրվա երիտասարդները ևս առանձնապես հետաքրքրված չեն լրագրությամբ, դա մի աշխատանք է, որ հետևողականություն, մեծ ջանքեր, աշխատասիրություն է պահանջում, բայց այսօր երիտասարդներն ուզում են ամեն ինչ` միանգամից:
Այսօր գոյատևելու երկու ճանապարհ կա` կա'մ դոնորների օժանդակությամբ պետք է գործեն լրատվամիջոցները, կա'մ` համայնքային իշխանությունների աջակցությամբ: Մարզերում երրորդ տարբերակ չկա, քանի որ գովազդային շուկան բացակայում է և ինքնաֆինանսավորման տարբերակը բացառված է, ուստի անկախ մամուլին բնորոշ քննադատական հոդվածների բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ սա է:
Այսօր լրատվամիջոցների հիմնական մասը վարկանիշի հետևեցին են վազում, անգամ անոնսներում միայն դատական գործեր են ու սպանություններ, դա այլևս հիասթափեցնող է, ու կգա ժամանակ, որ լրատվամիջոցները առաջնահերթությունը կտան բովանդակությանը, ոչ թե հավանումների թվին»:
Աղավնի Նավասարդյան, «Սյունյաց երկիր» թերթի լրագրող. «Հասկանալի է, որ մարզային թերթերը և առհասարակ տպագիր մամուլը զուտ տեխնիկապես չի կարող առաջին կարգի թարմության լուրեր մատուցել ընթերցողին: Մարզային մամուլի հիմքում պետք է լինեն քննադատական և վերլուծական հոդվածները. սա է նրա առանձնահատկությունը: Խոսքս անկախ մարզային թերթերի մասին է, ոչ թե մարզպետարանի կամ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պաշտոնաթերթերի, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող քննադական հոդվածներ տպագրել:
Տպագիր մամուլը միշտ ունենալու է իր տեղը և ոչ մի դեպքում կուլ չի գնալու էլեկտրոնային մամուլին: Արդի մեդիա տեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է լուրջ մրցակցության մարտահրավեր նետել էլեկտրոնային պարբերականներին, մանավանդ, որ զուտ մարզը լուսաբանելու տեսանկյունից մայրաքաղաքային լրատվամիջոցները չեն կարող փոխարինել մարզային մամուլին: Կարծում եմ նաև, որ տպագիր մամուլի վաղվա օրը կախված է պետական հոգածությունից»:
Մի ճշմարտություն, իսկապես, անհերքելի է. լինի մայրաքաղաքում, թե մարզում` լրագրողն ամենից առաջ մարդ է` իր բարոյական ու քաղաքացիական նկարագրով, որի շուրջն էլ հյուսվում է նրա մասնագիտական գործունեությունը:
Ճշմարիտ ու հանրօգուտ է այն լրագրությունը, որի անգրել սկզբունքը դիմացինին չվնասելն է:
Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий