ՀՀ կառավարության 2011թ. 108-Ն որոշմամբ, Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար, հատկացվել է 720 միլոն դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 19 ծրագիր, որոնց թվում է մարզի քաղաքներում ճանապարհների, դպրոցների, նախակրթարանների և վարչական շենքերի վերանորոգում:
Ինչպես տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, 19 ծրագրերի ուղղությամբ իրականացվում է աշխատանք` 17 ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, բոլոր կապալառուների հետ կնքվել են կապալի պայմանագրեր և սկսվել են շինարարա-վերանորոգման աշխատանքները:
Ընթացիկ տարվա անցած ժամանակամիջոցում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ շինարարական յոթ օբյեկտներում կատարվել է 380 միլիոն 949հազար դրամի աշխատանքներ, որոնց թվում են Անգեղակոթի, Տեղի, Սիսիանի և Կապանի մի շարք դպրոցների հիմնանորոգումը և Գորիս քաղաքի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Ա. Բակուցի անվան թանգարանի հիմնանորոգումը:
Համաձայն ներկայացված կատարողական ակտերի` նոյեմբեր ամսվա դրությամբ մարզի տարածքում իրականացվել է 1 միլիարդ 408 միլիոն 381 հազար դրամի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Armregions.am

Комментариев нет:
Отправить комментарий