Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Կապանի Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը կազմակերպել էր երթ-ակցիա Ոչ ընտանեկան բռնությանը կարգախոսով: Այս մասին հայտնում է Armregions.am-ի Կապանի թղթակիցը: Ուսանողները, քաղաքի մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցները երթի էին դուրս եկել Կապանի գլխավոր փողոցներ` ձեռքերին ունենալով գունավոր փուչիկներ, որոնց վրա անցորդներին առաջարկում էին գրել ՈՉ:
- Այսպիսի ակցիայով մենք փորձեցինք ևս մի անգամ հրավիրել հասարակության ուշադրությունը այնպիսի մի արդիական խնդրի վրա, ինչպիսին երեխաների և կանանց հանդեպ բռնությունն է, և որոշ չափով փոխել կապանցիների վերաբերմունքը ընտանեկան բռնեւթյան հանդեպ, - հայտնեց կենտրոնի աշխատանքների կազմաերպիչ Գայանե Բաբայանը:
Անցորդները վստահորեն գրում էին ՈՉ և միակարծիք էին այն հարցում, որ կանանց հանդեպ բռնությունն անընդունելի է : Կապանցի Լավրենտը մանուշակագույն փուչիկի վրա գրելուց հետո գովաբանեց աղջիկներին և ավելացրեց.
- Կանայք և երեխաները մեր կյանքի ծաղիկներն են: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նրանց նեղացնել:
Սեռական բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն կապանյան գրասնյակը նոյեմբերի 28-ին կանցկացնի հանդիպում-ցուցահանդես և կներկայացնի երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքը և կպատմի ձեռքբերումների և հաջողությունների մասին:
Комментариев нет:
Отправить комментарий