Ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի առումով համաճարակային իրավիճակը Հայաստանում հանգիստ է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ այն իրականացնում է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները` աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու համար:
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` վերջին օրերին Գերմանիայում արձանագրվել է ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի 1534 դեպք, որից 15-ը` մահվան ելքով: Արձանագրված դեպքերից 470-ը եղել է հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշով, որից 9-ը` մահվան ելքով: Հիվանդության դեպքերի 86%-ը արձանագրվել է 20 և բարձր տարիքով անձանց մոտ:
Այս աղիքային վարակն ընթանում է որովայնային ցավի և արյունային լուծի երևույթներով, իսկ հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշը` սուր երիկամային անբավարարությամբ, սակավարյունությամբ: Վարակը մարդուն կարող է փոխանցվել սննդամթերքի, ջրի և այլնի միջոցով:
Գերմանիայում հիվանդության բռնկման հետ կապված իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում վարակի աղբյուրը դեռևս չի պարզվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը կոչ է անում.
- չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես արագ փչացող սննդամթերք,
- սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
- հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
- սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով,
- երեխաներին չթույլատրել լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում,
- խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող և վերահսկող մարմիններին,
- ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո,
- աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի: hetq.am

Комментариев нет:
Отправить комментарий